Սենյակային ծաղիկներ, որոնք կարող են ձեզ սպանել

Բնական ծաղիկները մեր բնակարանները թարմությամբ են լցնում, մաքրում են օդը և թթվածին են արտադրում: Սակայն բնության մեջ կան բույսեր, որոնք մեծ վնաս են կարող հասցնել, թե մարդկան, թե կենդանիներին: Ու շատ հաճախ մենք բնակարաններում պահում ենք հենց այդ վնասակար ծաղիկներին:Եվ որպեսզի դուք անտեղյակ չլինեք ու չվնասեք ձեզ, մենք ձեզ ենք ներկայացնում այդ ծաղիկների ցուցակը:

«Զոքանչի լեզու»

Այս ծաղիկը շատ լավ մաքրում է օդը, սակայն այն պետք է հեռու պահել երեխաներից, քանի որ նրա արտաբերած նյութերը կառաջացնեն ցավ կոկորդում, սրտխառնոց:

Ալոե Վեռա

Այս բույսը, իհարկե ունի շատ օգտակար հատկություններ` նրանով կարելի է բուժել այրվածքները, կտրվածքները, բայց այն ներքին ընդունման համար նախատեսված չէ, քանի որ այն կգրգռի աղիքները և դուք կսկսեք ձեզ շատ վատ զգալ:

Նարգիզ

Այս շատ գեղեցիկ ծաղիկը, նույնքան էլ թունավոր է: Այն կարող է առաջացնել սրտխառնոց, փորացավ և բարձրացնել արյան ճնշումը:Եվ եթե հանկարծ ուտեք այս ծաղկի արմատը, ապա կմահանաք:

Իրիս

Այս ծաղիկը ևս առաջացնում է սրտխառնոց և փորացավ, ինչպես նաև այն կարող է մահացու լինել տնային կենդանիների համար:

Օլեանդր

Սա շատ թունավոր ծաղիկ է, տնային կենդանին կսատկի, եթե անգամ ուտի մի փոքր մասնիկ այս ծաղկի տերևից: Իսկ մարդկանց մոտ առաջացնում է գլխապտույտ, սրտտխառնոց, թուլություն:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: