Սա ուղղակի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՄԻՋՈՑ է դիմահարդարման, թարթիչների, մանիկյուրի և շատ այլ բաների համար

Վազելինը լայնորեն կիրառվում է  բժշկության մեջ, սակայն քչերը գիտեն, որ այն անփոխարինելի միջոց է նաև  կոսմետոլոգիայում և կիրառվում է տարբեր նպատակներով

Վազելինը տևական ժամանակ պահպանում է օծանելիքի բույրը: Պարանոցին և դաստակներին քսեք վաելին  նախքան օծանելիքը ցանելը և անուշ բույրը կպահպանվի տևական ժամանակ:

Թարթիչներին վազելին քսելու դեպքում, թարթիչներն ավելի  երկար և խիտ են երևում:

Վազելինը շրթներկին փայլ է հաղորդում:

Վազելինի օգնությամբ կարելի է  մաքրել   թարթիչների վրա քսված տուշը:

Եղունգները լաքապատելուց առաջ, եղունգների հարակից հատվածի վրա վազելին քսել,  երբ լաքը չորանա, կարելի է մաքրել վազելինը, չվնասելով մանիկյուրը

Վազելինի օգնությամբ կարելի է փափկացնել չոր կուտիկուլան:

Եթե  մազերը ներկում եք ինքնուրույն տնային պայմաններում,  վազելին քսեք ճակատի, քունքերի հատվածում,  որպեսզի մաշկի վրա չմնա մազի ներկի հետքը:

Նյութը հրապարակման պատրաuտեց  Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: