ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է.
«Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ։
Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի»։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝
Ապրիլի 4-ին, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
աղբյուր