
Ականավոր բժիշկն ասում է, որ իրականում գոյություն չունի շաքարի օրական չափաբաժին, նրանք, ովքեր նշում են շաքարի օգտագործման օրական չափաբաժինը, մոլորության մեջ են գցում մարդկանց:

Բժիշկ դիետելոգը պնդում է, որ շաքարի ցանկացած քանակությունը վնասկար է օրգանիզմի համար: Մարդը շաքարի բավարար քանակություն ստանում է մրգերից և բանջարեղեններից: Դրանից ավել շաքար մարդուն անհրաժեշտ չէ: Երբ մենք ուտում ենք մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն,
շիլաներ, մենք ստանում ենք շաքարի բավարար քանակությունը, և դա մեզ ապահովում է բավարար էներգիայով:
Ավելորդ շաքարի օգտագործումը հանգեցնում է ինսուլինի մակարդակի բարձրացմանը և արդյունքում մարդու մոտ զարգանում է աթերոսկլերոզ, երկրորդ տիպի շքարային դիաբետ, ճարպակալում և այլն:
Օրական 25-ից 50 գրամը բավարար է: Ընդ որում, սպիտակ ալյուրից պատրաստված մեծ քանակությամբ մթերքներ օգտագործելը նույնպես համարվում է շաքարի օրական նորմայի չարաշահում, և արդյունքում հանգեցնում է ավելոր քաշի և դրա հետ կապված խնդիրների առաջացմանը:
Մարդիկ իմանալով թույլատրելի սահմանաչափը, մտածում են, որ մի փոքր ավելը չի վնասի և սկսում են ավելացնել քանակը: Ժամանակ առ ժամանակ կարելի է ինչ-որ քաղցր բան համտեսել, սակայն ոչ ամեն օր:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն