Սարգիս Տաշչյան. Հայտնվում է պետավտոտեսուչը՝ մի րոպեում իր մեքենայից…..

Դերասան Սարգիս Տաշչյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է իր ոգևորությունն ու շնորհակալությունն է հայտնել ՃՈ աշխատակիցներին: Ահա , թե ինչ է գրում դերասանը.


Երեկ քաղաքից դուրս էինք գնացել ընկերոջս հետ: Ընկերս մեքենան կանգնացրեց որ արագ մտնի խանութ , դուրս գա: Խանութից դուրս եկավ, նստեց մեքենան , բայց մեքենայի շարժիչը ոչ մի ձև չէր միանում: մոտ 15 րոպե չարչարվելուց հետո չունենալով ոչ մի արդյունք հայտնվում է պետավտոտեսուչը՝ ներկայանում ու հարցնում ինչ է պատահել :

Հասկանալով ինչն է խնդիրը մի րոպեում իր մեքենայից перемишка է տալիս ու մեքենայի շարժիչն աշխատում է: Ասածս էնա, որ տարիների ընթացքում, երբ մոտեցել է պետավտոտեսուչը, միշտ սպասել ենք որ պետք է տուգանվենք:Ես վերջերս նկատում եմ , որ ոստիկանն իրոք ժողովրդի կողքին է ու չի մտածում, ոնց անի փող աշխատի , դա ինձ շատա ուրախացնում: հավատացեք դա ոչ թե ստիպում ա մեզ ավելի անկարգապահ լինել, այլ հակառակը, հարգել թե օրենքը, թե պետավտոտեսուչների և ոստիկանի աշխատանքը: Մարդկային մոտեցումը ամենագնահատելինա

Понравилась статья? Поделиться с друзьями: