
Կինը հղի է ձևացել: Նա օսլայի մածուկի միջոցով մեծ գնդանման զանգված է պատրաստել, որում տեղադրել է 4․1 կգ ընդհանուր կշռով 15 փաթեթ մարիխուանա: Զույգը ձերբակալվել է Չիլիի սահմանը անցնելու ժամանակ:

Ընդ որում, սկզբում մաքսավորները տղամարդու մոտ են մարիխուանայի երկու փաթեթ հայտնաբերել, ինչից հետո որոշել են մանրակրկիտ ստուգման ենթարկել նաև «հղի» կնոջը: Նրանց անունները, հետաքննության շահերից ելնելով, առայժմ չեն հրապարակվում: