«Սաթենիկը Չի Ստում». Բյուրեղներով «Արտասվող» Հայուհու Ամուսինը Պատասխանել Է ՆՏՎ–Ին

Բյուրեղներով արտասվող Սաթենիկ Ղազարյանը պատրաստ է մասնագետների կողմից շուրջօրյա վերահսկողության, Sputnik Արմենիային ասել է նրա ամուսինը` Սուրեն Մելիքյանը` մեկնաբանելով ՆՏՎ–ի տեսանյութը։

ՆՏՎ հեռուստաալիքը ռեպորտաժ էր պատրաստել, որում հեղինակները, մեջբերելով ռուսական կենտրոններից մեկում արված փորձաքննության արդյունքները, պնդում էին, թե Սաթենիկի աչքերից եկող բյուրեղները սովորական կոտրած ապակիներ են, իսկ աղջիկը, հավանաբար, տառապում է  Մյունհաուզենի սինդրոմով (սիմուլյացիոն խանգարում, որի ժամանակ մարդ ձևացնում, չափազանցնում կամ առաջացնում է իր մոտ հիվանդության արհեստական ախտանշաններ, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտության, բուժման, հոսպիտալացման կամ վիրաբուժական միջամտության)։

«Այդ լաբորատորիան պատասխան կտա, ոչինչ։ Ինքներդ եք նկարահանել, տեսել եք, որ Սաթենիկը ոչ մի տեղ չի գնացել, որքան բյուրեղ դուրս եկավ նրա աչքերից», – ասաց Մելիքյանը։
data-ad-layout=»in-article» data-ad-format=»fluid» data-ad-client=»ca-pub-9651183077028168″ data-ad-slot=»2449563352″ data-language=»en» data-adsbygoogle-status=»done» data-overlap-observer-io=»false»>

Понравилась статья? Поделиться с друзьями: