Ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան․․ այնուհետև․․․․ ինչ է սպասվում սեպտեմբերին

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում6-10մմ, Լոռիում 50-60մմ, Սյունիքի նախալեռներում60-65մմ: Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ:

Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.): Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ: Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:

Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35…+370C, ամսվա երկրորդ կեսինօդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև +9…+110C (դիտված պատմական նվազագույնը0…-20C, առավելագույնը +38…+400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7-10մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկըմինչև +27…+300C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2…+40C (դիտված պատմական նվազագույնը-4…-60C, առավելագույնը +33…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25-35մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15…+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկըմինչև +26…+290C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազումգիշերը +2…+40C (դիտված պատմական նվազագույնը -3…-50C, առավելագույնը+32…+340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման 32-46մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկըմինչև +30…+340C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազումգիշերը մինչև +5…+100C (դիտված պատմական նվազագույնը +1…+30C, առավելագույնը+34…+360C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման 38-40մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +22…+230C, լեռնային շրջաններում+15…+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +35…+370C, լեռնային շրջաններում՝ +27…+290C, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազումգիշերը նախալեռնային շրջաններում մինչև +10…+120C, լեռնային շրջաններում+3…+50C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +1…+30C, լեռնային շրջաններում՝ -3…-50C, առավելագույնընախալեռնային շրջաններում +36…+380C, լեռնային շրջաններում՝ +28…+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +21…+230C, նախալեռնային շրջաններում+16…+180C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև +35…+370C, նախալեռնային շրջաններում՝ +27…+300C, ամսվա երկրորդ կեսինօդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև+7…+100C, նախալեռնային շրջաններում +4…+60C (դիտված պատմական նվազագույնըհովտային շրջաններում՝ 0…+20C, նախալեռնային շրջաններում՝ -2…-40C, առավելագույնը հովտային շրջաններում +38…+400C, նախալեռնային շրջաններում՝ +34…+360C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35…+360C, ամսվա երկրորդ կեսինօդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև +10…+120C (դիտված պատմական նվազագույնը+1…+30C, առավելագույնը +38…+400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: