Պատ երազմը դեռ չէր ավարտվել, գնացինք Եռաբլուր․․․ Գեր եզմանին խոնարհված մի կին ինձնից առաջ հասավ ու․․․

Նարին Փայլակյանը գրում է․ «Իմ համար հերոս որդի կորցրած ծնողի կերպարը այս կինն է։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, գնացինք Եռաբլուր։ Ծաղիկները Սոնես էր բռնել, հերթով դնելով գալիս էր։ Հետn, երբ հասանք թարմ գերեզմшնաթմբերին (դեռ ճանապարհ չկար, քարքարոտ էր), սայթաքեց, ընկավ։ Ինձնից մի քիչ հետ էր, ու գերեզմшնին խոնարհված մի կին ինձնից առաջ հասավ ու գրկեց Սոնեիս։

Դե, մեկ երկու բառ փոխանակեցինք, ցшվшկցեցի, շնորհակալություն հայտնեցի և անցանք առաջ։ Ամիսներ հետո ծանոթներիցս մեկի տանը հյուր էինք, այնտեղ նորից այդ կնոջը տեսա։ Մի քիչ զրուցեցինք, ծանոթացանք, ասեց որ փոքր տղան է զ ո հ վել, հեռախոսահամարներ փոխախանակեցինք, որոշեցինք անպայման էլի հանդիպել, հետո էդպես էլ առիթ չեղավ։

Անցյալ օրը սահման գնացող մարդ էի փնտրում, ընկերներիցս մեկը համար տվեց, ասեց զանգի պայմանավորվի տար իրան տուր, ինքը կուղարկի։ Զանգեցի, պայմանավորվեցինք գնացի, պարզվեց էդ կնոջ մեծ տղայի համարն էր, իրենց տուն էի գնացել։

Ուրախացավ որ ինձ տեսավ, ես էլ, Տարoրինակ էր, բայց ոնց որ հարազատ մարդnւ էի հանդիպել։ Գրեթե կեսգիշեր էր, ահագին մնացինք, պատմեց զ  ո հվшծ որդու մասին։ Արդեն տեսել էի որ ամբողջ բակը տուփեր են, ինչ որ փաթեթներ, տոպրակներ։ Առաջարկեցի օգնել, բացատրեց որ վերջացրել են, ամեն ինչ պատրաստ է, շուտով կգան կբարձեն։ Իմ տարած տուփը տվեցի, դպրոցական երեխաների «քաղցր» նամակներ էին զինվորներին, մոտ հարյուր հատ, (ամեն մեկը իր նամակի մեջ մի քաղցր բան է դնում)։

Ինչևէ։ Տուփը վերցրեց գնաց որ տեսնի որտեղ, կամ ինչի մեջ դնի, ես էլ հետևից։ Մի պահ կանգնեց էդ նամակները գրկած, ինձ թվաց աղոթում է, հետ-հետ գնացի որ չխանգարեմ։ Տղան կարծես զգաց միտքս, մոտեցավ ասում է . -Ապերի հետ ա խոսում։ Այ սենց ամեն մի բան դասավորելուց ամբողջ ընթացքում ապերի հետ խոսում ա, ոնց որ էս եղածը իրեն ա ուղարկում։ Ուրախանում ա որ շատ ապրանք ա հավաքվում։

Տղային ասեցի որ գրելու եմ սրա մասին, խնդրեց որ հանկարծ իրենց անունները չհիշատակեմ։ Իմ համար այսպիսին է հերոս որդի կորցրած մոր կերպարը։ Էս կինը աշխարհի վրա չի չարացել, իր վիշտը փարատում է ուրիշի զավակին, ուրիշ զինվորի օրհնելով ու օգնելով։ Իր հերոս որդուն արժանի ծնող»

Понравилась статья? Поделиться с друзьями: