Պատրաստեք հնդկաձավարը այս հրաշալի բաղադրատոմսով և հաստատ էլ ուրիշ բաղադրատոմսեր չեք փնտրի

Հնդկաձավարը շատ առողջարար է, այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնց կարիքն ունի մեր օրգանիզմը։ Որոշ մարդիկ չեն սիրում հնդկաձավարով շիլա, բայց այս բաղադրատոմսի օգնությամբ այն կստացվի շատ համեղ և դուր կգա բոլորին։ Այն դառնում է անսովոր քնքուշ, փխրուն, հոտավետ, հագեցած և ամենակարևորը` աներևակայելի համեղ:

Որպեսզի պատրաստենք հնդկաձավարով շիլա, անհրաժեշտ կլինի. .

как приготовить гречку

  • Հնդկձավար — 200 գ, .
  • Եռացրած ջուր — 400 գ (այսինքն ՝ երկու անգամ ավելի, հում հնդկաձավարից), .
  • Գազար — 180 գ, .
  • Սոխ — 150 գ, .
  • Լոլիկ — 200 գ, .
  • Տոմատի մածուկ — 70 գ, .
  • Բուսական յուղ — մոտ 1 -2 ճ.գ., .
  • Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի:

гречка

Պատրաստումը. Սկսենք բանջարեղեններից: Սոխը կտրեք փոքր խորանարդիկներով լցրեք թավայի մեջ: . Գազարներն անցկացրեք քերիչով, լոլիկները նույնպես կտրատեք։ Գազարն ավելացրեք սոխի վրա և տապակեք մոտ 5 րոպե, որից հետո լոլիկը ավելացրեք տապակի մեջ: Խառնեք բաղադրիչները, ծածկեք կափարիչով և եփեք ևս հինգ րոպե ցածր ջերմաստիճանի տակ: Այդ ընթացքում հնդկաձավարը լվացեք ջրով և չորացրեք: Այն լցրեք բանջարեղենների վրա, հավասարաչափ տարածեք և ծածկեք կափարիչով։

Տոմատի մածուկը խառնեք եռացրած ջրի հետ խորը տարրայի մեջ, լցրեք աղ, պղպեղ և խառնեք: Խառնուրդն ավելացրեք բանջարեղենի և հնդկձավարի վրա, ծածկեք կափարիչով և եփեք ցածր ջերմաստիճանի տակ, մինչև ջուրը գոլորշիանա (մոտ 25 րոպե)։ Մատուցեք տաք վիճակում, իսկ նրա անուշ բույրը անմիջապես սեղանի շուրջ կհավաքի Ձեր ընտանիքի անդամներին:

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: