Պատմություն այն մասին, թե ինչպես մատուցողուհին հարուստ տիկնոջն իր տեղը դրեց

Պատմությունը ներկայացվում է մատուցողուհու անունից:

Սկսեմ նրանից, որ ես աշխատում եմ հեղինակավոր և թանկարժեք ռեստորանում և միշտ պետք է ունենամ գեղեցիկ և կոկիկ տեսք։ Մի անգամ գեղեցկության սրահ գնալով, ես այնտեղ հանդիպեցի մեր մշտական հաճախորդներին: Նրանց ողջունեցի և ասացի, որ շատ ուրախ է նրանց հանդիպելու համար։ Նրանցից մեկն անմիջապես ճանաչեց ինձ, բայց այնուամենայնիվ որոշեց պարզաբանել.

֊ Այդ դո՞ւ ես աշխատում որպես մատուցողուհի դիմացի ռեստորանում,֊ հարցրեց կինը։

֊ Ինչպե՞ս ես,֊ հարցրեցի ես տիկնոջը։

Անտեսելով հարցս, նրա դեմքին ասես կնճիռներ առաջացան, և նա առհամարական տոնով ասաց.

֊ Ես կարծում եմ, որ դժվար թե քեզ նմանները կարողանան իրենց թույլ տան նման թաննարժեք գեղեցկության սրահներ։

Ես ապշել էի, թե ինչպես նա կարող էր այլ մարդկանց ներկայությամբ, այն էլ աչքերիս մեչ նայելով ասել նման խոսքեր։

Մի փոքր ուշքի գալով ես ասացի.

֊ Կներեք ինչ ասացի՞ք։

Նա նորից անտեսեց հարցս՝ տալով ինձ միայն գնահատող հայացք, այնուհետև սկսեց խոսել իմ  մասին և այնպիսի տոնով, ասես ես մի քանի րոպե առաջ էի դուրս եկել աղբարկղից։

֊ Սիրելիս, նա աշխատում է որպես մատուցողուհի: Համոզվա՞ծ ես, որ նա ունի գումար Ձեր ծառայությունների դիմաց վճարելու համար: Ես քո փոխարեն կմտածեի այդ ուղղությամբ, քանի որ այդ տեմպերով դու պարզապես կմնաս առանց աշխատավարձի։

֊ Կներեք, նա արդեն 2 տարի է, ինչ իմ մշտական ​​հաճախորդն է, և ես երբեք առիթ չեմ ունեցել նրա վճարունակությանը կասկածելու համար,֊ ասաց վարսահարդարս։

Ես իսկապես մտածում էի, որ վարպետի խոսքերից հետո նա կլռի, բայց նա դեռ չէր հանդարտվել։ Իմ ներսում արդեն սկսում էր ամեն ինչ եռալ, բայց ես զսպում էի ինձ։

֊ Աստված իմ, որտեղի՞ց նրան այդքան գումար, ինչպե՞ս է նա կարողանում վճարել նման թանկարժեք ծառայությունների համար։

Գեղեցկության սրահում լռություն տիրեց, բոլորը լուռ հետևում էին նրանց խոսակցությանը։ Ես այլևս չկարողացա դիմանալ և ասացի.

֊ Կներեք, բայց ես չեմ աշխատում այն պատճառով, որ գումար չունեմ, այլ պարզապես չեմ ցանկանում ժամանակս անիմաստ վատնել։ Ես սովորում եմ հեղինակավոր քոլեջում և եթե Դուք այդքան հետաքրքրված եք իմ ֆինանսական վիճակով, ապա նշեմ, որ ես աղքատ չեմ և փող նույնպես ունեմ։ Եվ եթե նույնիս այն չլիներ, միևնույն է ես էլի կաշխատեի որպես մատուցողուհի։ Դուք իրավունք չունեք խառնվել իմ կյանքին։ Սա իմ գումարն է, և ես այն կվատնեմ այնպես, ինչպես ցանկանում եմ, իսկ Ձեր խորհուրդների կարիքն ամենևին էլ չունեմ։ Իմիջայլոց Ձեր ամուսինը հաճախ է գալիս մեր ռեստորան և բազմիցս է բողոքել ձեզնից, այնպես որ Դուք զբաղվեք Ձեր ընտանեկան հարցերով։

Այս խոսքերից հետո տիկինը սսկվեց, շրջվեց և այլևս չնայեց իմ կողմը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: