Որպեսզի Երկնային ուժերը օգնեն ձեզ, ավելի հաճախ դիմեք Պահապան Հրեշտակին՝ աղոթելով: Անտեսանելի ընկերը միշտ օգնության կհասնի, անգամ եթե շատ բարդ իրավիճակում հայտնվեք:

Հարկադրված փոխում եք պլանները
Պատկերացրեք, որ ուշանում եք ինքնաթիռից, գնացքից, աշխատանքից կամ որևէ այլ տեղ գնալիս: Արդեն տանից դուրս գալու ժամանակն է, սակայն անսպասելի մի բան է կատարվում. չեք կարողանում գտնեք բանալին, խողովակներն են պայթում, կամ կատուն մեծ դույլով ջուրն է շուռ տալիս: Դա ստիպում է ձեզ ուշանալ կամ փոխել պլանները:
Վստահ եղեք, որ շատ դեպքերում այդ կերպ Պահապան Հրեշտակն է փորձում ձեզ հետ պահել վտանգից:
Կրկնվող երազներ
Հաճախ է պատահում, որ մարդիկ տեսնում են միևնույն երազները, կամ տարբեր երազներ, որոնց միջոցով միևնույն էմոցիաներն են վերապրում: Պարտադիր չէ, որ դրանք իրականան, սակայն հաճախ ունեն նշանակություն: Օրինակ, եթե երազում վիճել եք որևէ մտերիմ մարդու հետ, փորձեք ջանքեր գործադրել, որ նման բան չլինի իրականում:
Իսկ առհասարակ ընդունված է համարել, որ հինգշաբթիից ուրբաթ տեսած երազները մեծ մասամբ իրականանում են:

Ներքին դիսկմոֆորտ
Պահապան Հրեշտակները կարող են ազդել մեր ենթագիտակցության վրա՝ մոտեցող դժբախտության մասին ահազանգ ուղարկելով: Հավանաբար ունեցել եք զգացողություն, երբ հոգին կարծես ծանրացած լինի: Եթե չկա ակնհայտ պատճառ, հնարավոր է, որ դա ի վերուստ ուղարկված նշան է:
Զգոն եղեք նաև այն դեպքերում, եթե ճանապարհին փետուր եք գտնում կամ էլ ձեր հետևից կենդանի է քայլում շատ երկար ժամանակ: Եթե նկատեք, որ կատու կամ շուն է եկել մինչև տուն, անպայման կերակրեք նրան:
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը