
Դուխով Վստահում ենք

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Երկիր մոլորակի վրա գոյություն ունի թեև տարածքով փոքր, բայց մի երկիր-պետություն, որի ղեկավարը լիարժեք ժողովրդի մարդ է, որն աշխատում է թափանցիկ, նույնիսկ խոսում է այն, ինչի մասին երկրի ղեկավարը պարտավոր է երբեմն բարձրաձայն չխոսել. նա Հայաստանի Հանրապետության միակ և այո՜, իր տեսակով անփոխարինելի Վարչապետ Ն.Փաշինյանն է։
Մարդ, որը չունի իր սեփական անձնական շահը, Վարչապետ՝ որը կարող է իր ժողովրդին դիմել խնդրելով, նորից եմ ասում խնդրելով, ում խոսքերում չկա ոչ մի կեղծավորություն։
Իհարկե, աշխարհում յուրաքանչյուր մարդ իր տեսածը և լսածը ընկալում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ընկալում է այնքան, որքան իր ինտելեկտն է, ընկալում է այնպես, ինչպես օրինակ կվարվեր ինքը տվյալ պարագայում, կամ էլ ընկալում է այնպես, ինչպես իրեն է ձեռնատու։

Սիրելի համայն հայություն և մասնավորապես Ջերմուկ քաղաքի բնակիչնե՜ր։ Վստահ եմ, որ ձեզանից շատերը վստահում են թե՛ Վարչապետին և թե՛ աշխարհի համայն հայերին։ Հավատացած եղեք, որ Ամուլսարի շահագործումը ամբողջությամբ լինելու է Վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, ցանկացած պահի, երբ Ամուլսարում կնկատվեն վտանգավոր ախտանիշներ և դրանից հետո շահագործումը չեն դադարեցնի, ապա ավելի քան վստահ եղեք, որ ամբողջ աշխարհի հայությունը կդառնա բռունցք, հավատացած եղեք, որ այդ բռունցքի հենց առաջին մարդը կլինի Նիկոլ Փաշինյանը, մարդ, ով հարկ եղած դեպքում կհագնի իր «կամուֆլյաժը» և մեզ հետ հավասար կանի ամեն ինչ։
Սիրելի՜ ջերմուկցիներ, վստահ եմ, որ չեք խաբնվի պիցցա գզողների և հանրապետական մեռելների մանիպուլյացիաների կոչերով, ու վստահ եմ նաև, որ չեք փորձի տրվել տարբեր սադրանքների։
Պարզապես հեռացրեք ձեր մեջից այն չարախոսներին, որոնք կփորձեն Վարչապետի խոսքը աղավաղել և ներկայացնել, որ Վարչապետը ունի սեփական շահը։ Վստահ եղեք, որ ձեզանից մեզանից ով էլ լինի Վարչապետի փոխարեն, պարզապես հանուն Հայաստանի վաղվա ապագայի և Հզոր Հայաստանի պարզապես անզոր է օրենքի սահմանում չթույլատրել Ամուլսարի շահագործումը։
Ի վերջո հասկացեք, որ Ամուլսարի ողջ վաճառքը և շահագործման թույլտվությունը արել են նախկին աթաթուրքերը, որոնք նաև կարող էին Ամուլսարը շահագործել պետական բյուջեն ավելացնելու և Հայաստանը զարգացնելու համար, նրանք գերադասել են նաղդը չփոխել նիսյայի հետ, և իրենց գրպաները մի քանի գրոշ ավելացնելով՝ թքած են ունեցել այսօրվա և վաղվա Հայաստանի վրա..
Սիրելի՜ հայրենակից ջերմուկցիներ, պարզապես ընդունեք, որ փաստացի անհնար է օրենքով չշահագործելը.. Եվ խնդրանքս է ձեզ, որ թև ու թիկունք լինեք թե՛ Հայաստանի վաղվա օրվան, թե՛ Հայաստանի ներկայիս անփոխարինելի Վարչապետին։

Իսկ ես արդեն Հայաստանն առանց Նիկոլի պարզապես չեմ պատկերացնում, այլապես ամբողջ Հայաստանը կվաճառեն թուրքերին, իսկ տարիների ընթացքում հայ ժողովրդին կօգնի հենց Նիկոլ Փաշինյանը։ 2028 թ-ին, երբ նա այլևս չի կարողանա լինել Վարչապետ, այդ ժամանակ մենք կգտնենք համապատասխան արժանապատվություն և դուխ ունեցող ու Հայաստանը սիրող նոր Նիկոլ Փաշինյանի և այլևս թույլ չենք տա, որ Հայաստանում հայտնվեն ալբանացի նախագահներ, որ Հայր մերը չիմանալով դարձան ինքնահռչակ նախագահներ….
Սիրում եմ Ձեզ, վստահում եմ Ձեզ, և հավատում եմ, որ Դուխով եք… Չտրվեք ոչ մի ռոբահանրապետական պիցցա գզող, Հայաստանը մաս-մաս վաճառող չարագործներին… Դուխո՜վ, ՀԴՄ-ները չմոռանաք։
Մենք օրեցօր ավելի ու ավելի ենք հզորանում…