Չորսամյա փոքրիկն օրեցօր ծերանում է

Չորսամյա փոքրիկն օրեցօր ծերանում է:

Էռնար Էլիմբեկովայի ծնվելը ոչնչով չի տարբերվում մյուս իրնմանների ծնունդից: Ի զարմանս հարազատների՝ որոշ ժամանակ անց երեխայի դեմքին սկսում են երևալ ծերության անսովոր նշաններ՝ կնճիռներ, մաշկը թուլանում, կախ է ընկնում և այլն: Բացի այդ, երեխայի ձայնն էլ է աստիճանաբար սկսում նմանվել ծերունու ձայնի: Նա շատ կենսուրախ և շփվող երեխա է, բայց, ցավոք սրտի, հասակակիցների հետ շատ քիչ է շփվում: Բժիշկները չեն կարողանում գտնել այս ամենի ի հայտ գալու պատճառը:

Մայրը պատմում է, թե ինչի հետևանքով է դա եղել. Էռնարը ծնվել է նորմալ, հիվանդանոցից դուրս գրվելուց և տուն գնալուց երկու օր հետո երեխայի առողջական վիճակը վատանում է: Նրանք կրկին գնում են հիվանդանոց, ախտորոշում են, որ բարձր է բիլիռուբինը: Մի քանի օրվա բուժումից հետո վիճակը վատթարանում է, որից հետո նրան վիրահատում են: Տուն վերադառնալուց մի քանի օր հետո երեխայի մոտ ի հայտ են գալիս ծերության նշաններ, հիվանդությունները դառնում են հաճախադեպ: Էռնարի մայրը փաստում է, որ Էռնարից առաջ նա մի աղջնակ էլ է ունեցել, այդ աղջնակը նույնպես նմանօրինակ խնդիրներն է ունեցել, բայց նրա կյանքը երկար չի ձգվել:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: