Չէ ժողովուրդ,սա իրականություն է և պետք է զինվել համբերությամբ

Երկու օր առաջ ես ականատես եղա մի զարմանալի միջադեպի,երբ գազալցակայանում ինձ այսքան տարիների ընթացքում առաջին անգամ տրամադրեցին ՀԴՄ կտրոն: Դրա վերաբերյալ ես նյութ հրապարակեցի,որից հետո եղան մի շարք դրական և բացասական մեկնաբանություններ: Ոմանք փաստում էին,որ գազալցակայաններում ՀԴՄ տրամադրելուց հետո գազի լիցքավորումը  թանկացել է 20 դրամով: Ես վարորդ եմ և ինձ համար ավելի լավ է վճարեմ 20 քսան դրամ ավելի,բայց  դրա փոխարեն բոլոր բիզնեսները օրինական դաշտում լինեն,որից մենք ու հենց ես մի որոշ ժամանակ հետո ավելի կշահեմ:

Բայց այսօր զարմանքս կրկնապատկվեց,երբ տղայիս տարել էի վարսահարդարման կենտրոն ու վճարելուց հետո ինձ ՀԴՄ կտրոն տրամադրեցին` փորձելով համոզել, թե միշտ էլ տվել են, ուղղակի ես ուշադիր չեմ եղել:

Հիմա որոշ վատատես մարդիկ կարող են ասել. Բա գիտե՞ք,մազեր կտրելը դարձել  է 1020 դրամ…

Չէ ժողովուրդ,սա իրականություն է և պետք է զինվել համբերությամբ,սպասել ու ճիշտ գնահատականներ տալ եղած դրական փոփոխություններին:

Ֆեյսբուքյան օգտատեր Ա. Գրիգորյան

Понравилась статья? Поделиться с друзьями: