Չգիտեմ, թե ով նկատեց-չնկատեց, բայց զինված ուժերը միակն էին ամբողջ Հայաստանում, որ դեռ փետրվարի վերջից, առանց ավելորդ աղմուկի, սահմանափակեցին մուտք-ելքը զորամասեր

Չգիտեմ, թե ով նկատեց-չնկատեց, բայց զինված ուժերը միակն էին ամբողջ Հայաստանում, որ դեռ փետրվարի վերջից, առանց ավելորդ աղմուկի, սահմանափակեցին մուտք-ելքը զորամասեր։ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ ԷՐ։

Ինչո՞ւ։ Որովհետև համաճարակաբաններից հետո հենց զինվորականներն են մասնագիտական այն խումբը, որն ավանդաբար քաջատեղյակ է թե՛ համաճարակների հետևանքներից (այո, բազմաթիվ պատերազմներում ավելի շատ մարդ է վարակներից ու ժամանակին չստացած բուժօգնությունից զոհվել, քան մարտի դաշտում), թե՛ կարանտինային միջոցառումներից։

Թե ինչքանով արդյունավետ կլինեն ձեռնարկած գործողությունները, դժվար է հիմա ասել, բայց վստահ եմ, որ նույնիսկ եթե չի կանգնեցնի վարակի տարածումը, ապա գոնե բավականին կդանդաղեցնի։

Եւ այս հարցում շատ մեծ պատասխանատվություն է սպայակազմի ուսերին։

Հարգելի սպաներ, հանուն զորքի և պետության անվտանգության, պետք է նաև զորամասերից դուրս հնարավորինս սահմանափակեք ձեր շփումները, խուսափեք հավաքույթներից, մարդկանց մեծ կուտակումներից, մարդաշատ վայրերից։

Աստված պահապան հայոց զորքին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/3028766620494848

Понравилась статья? Поделиться с друзьями: