«Ու թե թուրքը չլիներ, Վանն իմ տունը կլիներ»

Իմ գերդաստանի պատմությունը Տատս պատմում էր, որ իր հայրը ծնվել է Վանի շրջանի Այլուր գյուղում։ Այն իր անունը ստացել է հին դարերում այստեղ եկած առաքյալների հնչեցրած արտահայտությունից՝ «Այլ ու՞ր գնանք»: Սկսվում են 1915 թվականի կոտորածները, ժողովրդի գաղթը: Այդ թոհուբոհի մեջ մահանում է մեծ պապիս հայրը, մայրը մնում է մենակ՝ նորածինը գրկին: Նա, ինչպես շատ շատերը, մտածում է, որ ամենաապահով վայրը կարող է լինել Աղթամար կղզին: Իմ մեծ պապին՝ 4 տարեկան Վազգենին, թողնում է ամուսնու եղբոր ընտանիքի մոտ, իսկ ինքը՝ նորածին երեխայի հետ, փախնում Աղթամար: Բայց հետո պիտի պարզվեր, որ կղզում ապաստան գտած հայերին կոտորել ու ջուրն են նետել․․․

Փոքրիկ Վազգենը մնում է հորեղբոր կնոջ մոտ։ Վերջինս էլ՝ իր երկու երեխաների հետ (տղան 12 տարեկան, աղջիկը՝ 9 տարեկան), վերցնում է նաև Վազգենին և միանում գաղթի ճամփան բռնած համագյուղացիներին։

1915 թվական․․․ սով, կոտորած, տիֆ, համաճարակ: Ճանապարհին այդ կնոջ տղան է հիվանդանում: Արտասահմանցիների միջոցներով ստեղծված բուժկետում ախտորոշում են տիֆ, անհուսալի վիճակ. առաջին հարվածը խեղճ կնոջը: Նա թողնում է որդուն՝ չիմանալով, թե ինչ կլինի նրա հետ, ու շարունակում ճանապարհը: Չի ուշանում երկրորդ հարվածը. քուրդ ելուզակները փախցնում են աղջկան՝ պոկելով մոր ձեռքերից: Վիշտն ու ցավը սրտում, անտանելի պայմաններում՝ այդ քաջ կինը իմ մեծ պապին հասցնում է Կիպրոս կղզի և նրան տալիս որբանոց, որը հիմնել էին ամերիկացիները՝ հայ գաղթականներին և հիվանդներին պահելու համար:

Վազգեն պապս այնտեղ հանդիպում է իր քրոջը, ում փախցրել էին: Պարզվում է՝ մարդը, ում համար տարել էին աղջկան, բարի է գտնվել և նրան հանձնել է որբ երեխաներ հավաքողներին: Տատիկիս հայրը և այդ աղջիկը՝ Սրբուհին, մեծանում են Կիպրոսի մանկատանը, սովորում են այդ տարի նոր բացված Մելքոնյան վարժարանում: Վարժարանն ավարտելուց հետո նրանց ճանապարհները բաժանվում են։ Սրբուհին ամուսնանում է իրենց որբանոցի տղաներից մեկի հետ և մեկնում Բեյրութ, երեխաներ ունենում: Նրանք մինչ օրս այնտեղ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: