Ուրեմն տաքսին, որը պատվիրել էի եւ ըստ հավելվածի վարորդը պետք է լիներ Գոհար անունով մեկը, տղամարդ էր… Նստեցի մեքենան, լուռ ընթանում ենք՝ ոչ մեկս չխոսելով այն մասին, որ ինքը պետք է Գոհարը լիներ, 5 րոպե անցավ, առանց որեւէ նախաբանի ասաց…

Ուրեմն տաքսին, որը պատվիրել էի եւ ըստ հավելվածի վարորդը պետք է լիներ Գոհար անունով մեկը, տղամարդ էր։

Նստեցի մեքենան, ընտանիքի անդամների հետ էր զրուցում, անջատեց հեռախոսը։ Լուռ ընթանում ենք՝ ոչ մեկս չխոսելով այն փաստի մասին, որ ինքը պետք է Գոհարը լիներ։
5 րոպե անցավ, առանց որեւէ նախաբանի ասաց.

— Ա դե արթնացել եմ, էս քյոռփեքիս ասում եմ՝ մի բան հագեք, մի տեղ տանեմ ձեզ, շաբաթ ա դե վերջ ի վերջո։ Մզզում են՝ բա չէ, պապ, լավ էլի, հավես չկա։ Տո ի՞նչը հավես չկա, ջահել էրեխեք եք, մի բան հագեք տանեմ քաղաքից դուրս մի քիչ ֆռֆռանք։ Աչք ա, ուզում ա էս քաղաքից բացի մի բան տեսնի։ Բա՝ չէ, չէ։ Է չէ, ուրեմն չէ։ Ի՞նչ անեմ, հո մենակով չէի գլուխս բռնելու գնայի։ Շաբաթ օրով տաքսի եմ քշում հերիք չի, անունս էլ Գոհար ա։ Բա հիմա լավ, մի հատ ո՞նց չզանգեմ էս էրեխեքիս մի երկու բան ասեմ։

— Հա, Ձեր երեխաներն ե՞ն անունը փոխել հավելվածում։
— Տո չէ հա, մի երկու ամիս առաջ գրանցվելուց շփn թվել, uխшլ անուն եմ գրել, չի լինում փոխել։
— Հա։ Էդ դեպքում երեխաներին ինչի՞ եք ուզում զանգել, բшր կшնшլ։
— Դե որ մարդ լինեին, էսօր դուրս գնայինք, գոնե շաբաթ օրով Գոհար անունը ճակատիս գրած չէի աշխատի։ Ես շատ գիտեմ։

Աննա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:

Понравилась статья? Поделиться с друзьями: