Ուրախ եմ, որ նիհարել եմ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե շատ է նիհարել, պատասխանել է. «Ուրախ եմ, որ նիհարել եմ։ Դա համար ջանքեր եմ գործադրում, որովհետև ինչքան նիհարեմ, այնքան լավ մարզավիճակում կլինեմ: Նիհարելու համար շատ լուրջ ջանքեր եմ գործադրում` մարզվում, լողում, քիչ ուտում։ Ինչ վերաբերում է հազին, բժիշկները 15 տեսակ հետազոտություն են արել և պարզել, որ հազը կապված է կոկորդի գրգռվածության հետ»,- ասել է նա ու հավելել, որ բժիշկներն ախտորոշել են լարինգիտ հիվանդություն։

«Դեղեր եմ խմում, սարսափելի ոչինչ չկա, բայց այս հիվանդության բուժման ամենակարևոր նախապայմանը քիչ խոսելն է»,- ասել է Փաշինյանը ու նշել, որ աշխատանքի բնույթով պայմանավորված հազն անբուժելի է դառնում և,- «Քանի որ անընդհատ ելույթ ունենալու պատճառ կա, չխոսել, պարզապես հնարավոր չէ, այդ պատճառով էլ իմ  հազը չի բուժվում»,- եզրափակել է Փաշինյանը։

աղբյուր

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: