Ուսանողները 20 դոլարով գնեցին այս հին բազմոցը. մեկ ամիս անց դրա մեջ իսկական գանձարան հայտնաբերեցին

2014 թ. Նյու Յորքի համալսարանի 3 ուսանող հին գարշահոտ բազմոց է գնել 20 դոլարով:

Տղաներին այնքան էլ դուր չի եկել բազմոցը, բայց այլ ելք չեն ունեցել:

Բազմոցը նրանց հյուրասենյակի միակ կահույքն է դարձել: 

Նրանց պատմությունը ներկայացնում է EnterTrain-ը:

Մի երեկո ընկերները բազմոցին նստած՝ հեռուստացույց են դիտելիս եղել:

  Նրանցից մեկը ձեռքով պատռել է մակերսը և զգացել, որ արմնկակալի մեջ ինչ-որ տարօրինակ բան կա:

Այդտեղից հանել են ծրար, որի մեջ 700 դոլար է եղել:

Ավելի մանրամասն ստուգելով՝ տղաները ևս մի քանի ծրար են գտել: Բազմոցի մեջ եղել է ընդհանուր 40 000 դոլար:

Ընկերները ծրարների վրա տեսել են անուն և ազգանուն: Հեռախոսային տեղեկատուի միջոցով ուսանողները գտել են բազմոցի նախկին տիրուհուն: 

Պարզվել է՝ նա այրի է, իսկ ադ փողը հանգուցյալ ամուսնու հետ է կուտակել: Ամուսնու մահից հետո կնոջ աղջիկը նրան ավելի լավ բազմոց է նվիրել, իսկ դա տվել է բարեգործական կազմակերպության, որն էլ այն վաճառել է տղաներին: Ազնվության համար այրին տղաներին 1 000 դոլար է տվել փողից, որն իրեն վերադարձրել են: 

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: