
Այս անսովոր ընտանիքն ապրում է ԱՄՆ-ում: Հարրոթների ընտանիքը կարելի է անվանել ունիկալ, քանի որ բոլոր անդամները սեռը փոխած անձինք են:
Հարրոթների ընտանիքում կա 2 երեխա. որդի՝ Ջոշուա և դուստր՝ Մեյսոն: Երեխաներն ապրում են մոր հետ, իսկ նրանց հարազատ հայրը մի քանի տարի առաջ հեռացել է ընտանիքից: Կինը մի քանի տարի միայնակ աշխատել և մեծացրել է իր երկու երեխաներին:
Մի օր էլ դպրոցից վերադառնալով՝ Ջոշուան հայտնեց, որ այլևս չի ուզում տղա լինել: Նա բացատրեց մորը, որ իրեն միշտ աղջիկ է զգացել, իսկ այժմ պատրաստվում է փոխել սեռը:

Որդին երկարացրեց մազերը և սկսեց կանացի հորմոններ ընդունել: Մայրը երկար ժամանակ փորձում էր հետ պահել որդուն այդ քայլից, սակայն ոչինչ չստացվեց, և ի վերջո նա հաշտվեց տղայի որոշման հետ:
Որոշ ժամանակ անց իր սեռական պատականելիության վերաբերյալ դժգհություն հայտնեց նաև Մեյսոնը: Աղջիկը որոշել էր տղա դառնալ, և ուշադրություն չէր դարձնում մոր ասածներին:

Մայրը համակերպվեց երեխաների ընտրության հետ, իսկ մի օր էլ անկեղծացավ նրանց հետ. բանն այն էր, որ ինքը իրեն երբեք կին չի զգացել, և հիմա էլ որոշել է երեխաների հետ միասին ենթարկվել սեռը փոխելու վիրահատության:

Մայրն ու երեխաները սկսեցին հաճախել մասնագիտացված կենտրոն, որտեղ ցուցաբերվում էր հոգեբանական օգնություն բոլոր նրանց, ովքեր սեռը փոխելու որոշում են կայացրել: Հենց այնտեղ էլ նրանք ծանոթացան Շիրլիի հետ, ով նախկինում կին է եղել:
Նրանց միջև փոխադարձ զգացմունքներ առաջացան, և նրանք միասին ապրելու որոշում կայացրեցին: Երեխաները նորմալ վերաբերվեցին մոր որոշմանը և Շիրլիին ընդունեցին իրենց ընտանիք:

Այժմ ընտանիքի բոլոր անդամները երջանիկ են, նրանք շարունակում են ստանալ հոգեբանական օգնություն, որպիսի լիովին ադապտացվեն կյանքի նոր պայմաններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը