Ում չի կարելի կարտոֆիլ ուտել. դիետոլոգի ուշագրավ խորհուրդը

Օրգանիզմի որոշակի առանձնահատկությունների դեպքում խորհուրդ է տրվում զերծ մնալ կարտոֆիլի օգտագործումից: Այս մասին զգուշացնում է դիետոլոգ, ֆունկցիոնալ ախտորոշման մասնագետ Արտյոմ Լեոնովը:

Քանի որ կարտոֆիլն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, ուրեմն այն պետք չէ օգտագործել, եթե առկա է ածխաջրային փոխանակման խանգարում, շաքարային դիաբետ:

Բացի այդ, մասնագետը խորհուրդ չի տալիս կարտոֆիլ ուտել, եթե առկա է ալերգիա, որն, ի դեպ, հազվադեպ երևույթ չէ:

Մասնագետը հավելում է, որ ամեն ինչ կախված է աղիների միկրոբիոտայից: Նրանք, ովքեր չունեն ածխաջրային փոխանակման խանգարում, ալերգիաներ, հանգիստ կարող են ուտել կարտոֆիլ:

Ըստ մի այլ դիտոլոգի, կարտոֆիլը պարզ մթերք է երկարակեցության գլխավոր օրգանի համար: Մասնագետը նշում է, որ երբ խոսքը գնում է առողջ աղիների մասին, շատ բժիշկներ խորհուրդ են տալիս ավելացնել մանրաթելերի օգտագործումը:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: