-Ու՞մ համար եք երեխաներ ունեցել՝ իմ թե՞ ձեզ,-ասաց հարազատ մայրս երբ․․․ Շատ վիրավորված եմ նրա խոսքերից

-Ու՞մ համար եք երեխաներ ունեցել՝ իմ թե՞ ձեզ,-ասաց հարազատ մայրս երբ․․․ Շատ վիրավորված եմ նրա խոսքերից։Ես նեղացած
եմ մորիցս, նա ընդհանրապես ոչ մի կերպ չի մասնակցում երեխաներիս կյանքին: Մայրս նույնիսկ մեր տուն չի գալիս այն բանից հե-
տո, երբ երեխաներին մի քանի ժամով իր մոտ էի թողել:

Հաճախ եմ հիշում մանկությունս. ես ու եղբայրս ամբողջ ամառն անցկացնում էինք գյուղում՝ տատիկիս տանը, ամբողջ տարին ան-
համբեր սպասում էինք, թե երբ ենք այնտեղ գնալու: Տատիկը մեզ համար գիրք էր կարդում, համեղ ուտեստներ պատրաստում, սի-
րում էր մեզ…

Իսկ իմ երեխաներն իրենց տատիկից նման ջեմություն չեն ստանում, էլ չեմ ասում նրա մասին, որ նա ընդհանրապես չի ուզում մեզ
հետ շփվել:Մի՞թե շաբաթական 5-6 ժամ թոռնիկներին հատկացնելու մեջ ինչ-որ վատ բան կա, ի վերջո ես իր աղջիկն եմ, օտար մար
դիկ չենք:

Վերջերս մեզ հրավիրել էին հարսանիքի, բայց երեխաների հետ ընդհանրապես հարմար չէր գնալ: Զանգեցի մորս և շատ խնդրեցի,
որ 4 ժամով երեխաներիս տանեմ իր մոտ, ինչին նա պատասխանեց.

-Մի հարց ունեմ. ու՞մ համար եք ունեցել այդ երեխաներին. իմ թե՞ ձեզ: Դե ինքներդ էլ պահեք, ես արդեն շատ եմ հոգնել: Չեմ ուզում
ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել, իսկ եթե նրանց հետ ինչ-որ բան պատահի…

Մենք ոչ մի տեղ չգնացինք:Ամուսնուս ծնողներն էլ այլ երկրում են ապրում, նրանցից նույնպես ոչ մի օգնություն չկա: Ես հասկանում
եմ, որ ոչ մեկից նեղանալու իրավունք չունեմ, որևէ մեկին չեմ կարող պահանջներ ներկայացնել, բայց միևնույնն է, ցավալի է…

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: