Որ մթերքներն են օգնում նիհարել․․․ Պահպանեք ցանկը

Յուրաքանչյուր մարմնի կառուցվածք ունի իր առավելությունները, սակայն մարդկանց մեծամասնությունը ձգտում է լինել անթերի։ Գրեթե բոլորի մոտ գալիս է մի պահ, երբ նա սկսում է մտածել սեփական քաշի մասին։

Ինչ ուտել, որպեսզի նիհարելն ավելի հեշտ լինի

Բնական յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ

Կաթնամթերքի այս տեսակները պարունակում են օգտակար հորմոն կալցիտրիոլ, որն ազատում է բջիջները ավելորդ ճարպից։ Բացի այդ կաթնամթերքը հարուստ է սպիտակուցներով, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմին։

Վարսակի փաթիլներ

Վարսակի շիլան լավացնում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը, այդ իսկ պատճառով օգտակար է նիհարել ցանկացող մարդկանց համար։

Կոճապղպեղ

Այս մթրերքը խթանում է ստամոքսի հյութի արտադրումը, այրում ճարպն ու արագացնում նյութափոխանակությունը։

Կաղամբ

Կաղամբի բոլոր տեսակների մեջ պարունակվում են մեծ քանակությամբ բջջանյութեր, որոնք մաքրում են օրգանիզմը։

Վարունգ

Վարունգի մեջ պարունակվում է մինչև 95% ջուր և չնչին քանակությամբ կալորիաներ։ Նիհարելու համար կարևոր է բավարար քանակությամբ հեղուկ խմել, իսկ վարունգը՝ հիանալի դիետիկ մթերք է։

Ահա ևս մի քանի մթերք, որոնք կօգնեն նիհարել․

  • դարչին
  • թուրինջ
  • կանաչ թեյ
  • ազնվամորի
  • մանանեխ
  • նուշ
  • կարմիր լոբի
  • կարմիր գինի
  • տանձ, խնձոր։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: