63-ամյա Լեսլի Մասքվելլին ուղղակի անհնար է տատիկ անվանել: Ինքներդ դատեք… Նրանից ի՞նչ տատիկ:
Վառ ու տպավորիչ շիկահեր գեղեցկուհին կարծես իր թոռնուհու քույրը կամ ընկերուհին լինի:

Լեսլին համարում է, որ իր գեղեցկությամբ և երիտասարդությամբ ինքը պարտավոր է սպորտին և մարզումներին, որոնք կինը ուղղակի պաշտում է:

Թեպետ նայելով նրա անթերի կազմվածքին, ընդգծված մկաններին՝ դժվար թե որևէ մեկը կասկածի նրա խոսքերին:
Լեսլին ու թոռնուհին վարում են բլոգներ, որտեղ ունեն մեծ քանակությամբ հետևորդներ: Բացի այդ, հարազատները անցկացնում են նաև համատեղ մարզումներ՝ ընթացքում նկարահանումներ անելով:

Լեսլին ձգտում է սեփական օրինակով ապացուցել բոլորին, որ շքեղ տեսք կարող եք ունենալ ցանկացած տարիքում: Կարևորը չծուլանալն է, քանի որ սպորտը հրաշքներ է գործում, և ինքը դրա վառ ապացույցն է:
Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը