«Որոշեցինք չհրաժարվել մեր երազանքից, չէինք ների մեզ, եթե չհասցնեինք մկրտվել Դադիվանքում». Լյուսի և Մարիամ Հայրապետյանները մկրտվել են Դադիվանքում

Մոդել քույրեր Լյուսի և Մարիամ Հայրապետյանները երեկ մկրտվել են Քարվաճառի սրտում գտնվող Դադիվանքում

«Հայրիկս արցախցի է, ուստի` փոքրուց շատ ենք գնացել, լսել Դադիվանքի պատմությունը: Ցանկանում էինք մկրտվել տարեսկզբից, բայց համաճարակ սկսվեց: Համաճարակը դեռ չավարտված պատերազմը սկսվեց, իսկ օրեր առաջ իմացանք, որ Դադիվանքը պետք է Ադրբեջանի կազմում լինի: Որոշեցինք մկրտվել հենց Դադիվանքում, բայց ընկներից շատերը վախեցան մեզ հետ գալ: Գնացինք մեր ընտանիքի և մոտ ընկերուհու հետ: Մինչև վերջին պահը մարդիկ ասում էին, որ կարող է չկարողանանք հետ գալ, դիվերսիոն հարձակում լինի, բայց որոշեցինք չհրաժարվել մեր երազանքից, չէինք ների մեզ, եթե չհասցնեինք Դադիվանքում մկրտվել: Մենք գնում էինք Տիրոջն ընդառաջ ու դժվար մեզ ինչ-որ բան խանգարեր»,- ասաց նա:

Մոդելի խոսքով` իրենց կնքահայրը Ռուաստանում է և, բնականաբար, չէր կարող մեկ օրում գալ Հայաստան. Կնքահոր ընտրությունը ֆիլմային է ստացվել: «Որոշեցինք «Միմինո» ֆիլմի նմանությամբ գնալ, տեղում «գեղեցիկ աչքերով» մեր կնքահորը գտնել: Գնացինք, Դադիվանքում էին ֆրանսիական Լը Մոնդ օրաթերթի լրագրողները: Նրանց ուղեցկողներից մեկը հայ էր, ով նաև իրենց թարգմանիչն էր, քույրս թարգմանություն էր անում տեղում նրա հետ: Հետո ծանոթացանք ու պարզվեց` նա Գևորգ Հայրապետյանն է, ունի մեր ազգանունը: Մոտեցա ու խնդրեցի, որ մեր կնքահայրը լինի, Գևորգը սիրով համաձայնեց, բայց ասաց, որ պետք է իրենց խմբի գլխավորից թույլտվություն ստանամ, շտապում էին Ստեփանակերտ: Այդ մարդը համաձայնեց ու Գևորգը դարձավ մեր կնքահայրը»,-նշեց Լյուսին:

Ըստ նրա` հետո բոլորն իրենց շնորհակալություն են հայտնել, որովհետև տեսել ու նկարահանել են այն պահը, երբ տեղացիներն այրել են իրենց տներն ու այգիները, որ թուրքն իրենց տանը չապրի:

Խոսելով իրենց հոգեվիճակի մասին` Լյուսին ասաց. «Երբ գնում էինք, քույրս մի փոքր անհանգիստ էր, աղոթում էր անընդհատ, որ նորմալ ընթանա ամեն ինչ, ես հանգիստ էի: Դադիվանքում շատ եմ եղել, բայց երեկ այլ զգացողություններ էին, հանգիստ էի, մի պահ մոռացել էի, որ պատերազմական գոտի է, որ երկու օրից հնարավոր է եկեղեցին մեր տարածքում չլինի: Դեռ հույս ունեմ, որ գուցե Դադիվանքը մնա մեր տարածքում: Մկրտվելուց հետո ինձ թեթևացած եմ զգում, պատերազմը սկսվելուց հետո չէի քնում, բայց այս գիշեր խաղաղ քնել եմ»:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: