-Որդուդ հեռու տար ինձանից…- սկեսուրս տանել չի կարողանում երեխայիս

Կյանքս այնպես է դասավորվել, որ առաջին անգամից չկարողացա գտնել երջանկությունս: Ամուսնուցս բաժանվեցի, երբ մեր որդին ընդամենը 1 տարեկան էր: Դրանից հետո նախկին ամուիսինս առանձնապես չէր ձգտում շփվել երեխայի հետ, ես էլ չէի պնդում:

Մոտ 2 տարի անց աշխատավայրում ծանոթացա Սերգեյի հետ: Նա առաջարկեց հանդիպել, անկեղծ պիտի ասեմ, որ շուտ համաձայնվեցի, քանի որ ես էլ նրան էի հավանել: Բարեբախտաբար, Սերգեյը շատ նրբանկատ, հոգատար ու բարի մարդ է: Ես երբեք չէի թաքցրել երեխա ունենալու փաստը, նա էլ վստահեցրել էր, որ որդիս իր համար խնդիր չէ, ընդհակառակը, ավելի լավ, որ նա կա մեր կյանքում: Մեր մի քանի համատեղ հանդիպումներից հետո փոքր տղաս սկսեց նրան հայրիկ անվանել: 

Մեր ծանոթանալուց 1 տարի անց ամուսնացանք:

Սերգեյը միայն մայրիկ ունի, ով ԱՄՆ-ում է բնակվում: Ես նրա հետ ծանոթացա միայն մեր ամուսնանալուց հետո: Պիտի ասեմ, որ շատ ինքնատիպ կին է: Նա բացահայտ իմ ներկայությամբ ասում էր, որ ես արժանի չեմ իր որդուն, ինչու պիտի նա դաստիրակի իմ երեխային…

Երբ նա գալիս էր մեր տուն, երբեք նույնիսկ մի կոնֆետ չէր բերում որդուս, մի բառ չէր փոխանակում նրա հետ: Ես հույս ունեի, որ սկեսուրս կընդունի երեխայիս, չեմ ասում, թող հարազատ տատիկ դառնա, բայց դե կարող էր չէ ավելի մարդկային կերպով վարվել:

Մի քանի օր առաջ նա էլի եկել էր: Որդիս մոտեցավ նրան, որ իր նոր մեքենան ցույց տա: Միայն տեսնեիք, թե այդ կինն ինչպես վերցրեց խաղալիքը, գցեց սենյակի մյուս անկյունը, հրեց երեխայիս ու գոռաց.

Որդուդ ինձանից հեռու տար… Չես հասկանում, որ չեմ ուզում նրան տեսնել: Ինձ իսկական թոռներ են պետք, այլ ոչ թե էսպիսի…

Սերգեյը եղավ այդ ամենի ականատեսը: Նա բռնեց մոր ձեռքից ու մեր տնից դուրս հրավիրեց:

Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես վարվեմ: Մի կողմից ուրախ եմ, որ ամուսինս մեր կողքին կանգնեց, բայց մյուս կողմից էլ խղճի խայթ եմ զգում, որ հարազատները վիճեցին իմ պատճառով…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: