Որդիս եկավ տուն՝ պատռված վերարկուով, կարմրած դեմքով ու գզգզված մազերով․․․ սկզբում չէի հավատում նրան․․․


Մամ, մամ, գետնանցումում․․․ էտ տղամարդը․․․ — որդիս չէր կարողանում երկու բառ իրար կապել։

Տպավորիչ տեսարան էր․ որդիս վազելով մտել էր տուն, գզգզված, կարմրած, պատռված վերարկուով, աչքերը կլորացած․․․

-Ի՞նչ է եղել, հանգստացիր, պատմիր։ Կարևորը, դու լա՞վ ես։

-Հա, հա, իմ հետ ամեն ինչ լավ է։

Որդիս նստեց, շունչ քաշեց և սկսեց պատմել։

Բանն այն է, որ որդիս ունիվերսալ մարտեր մարզաձևով է զբաղվում։ Պարապմունքները երեկոյան 10-ին են վերջանում, 15 տարեկան տղաս միայնակ նստում է ավտոբուս ու գալիս տուն։ Այլ տարբերակ չկա․ ամուսինս ավելի ուշ է վերաջցնում գործը, իսկ ես 8 ամսական դստերս հետ չեմ կարող այդ ժամին տանից դուրս գալ։

Մի խոսքով, որդիս պատմեց, որ մարզադպրոցից դուրս է եկել, իջել գետնանցումը, որ գնա կանգառ, հանկարծ կանացի գոռոց է լսել։ Վազել է այդ կողմ և տեսել, որ մի տղամարդ բռնի ուժով մի աղջկա ձեռքից քաշելով՝ նրան ինչ-որ տեղ է ուզում տանել, իսկ մյուղ ձեռքով էլ փակում է նրա բերանը։

Мать сначала не поверила своему сыну, а потом зауважала как ...

Իմ հերոս որդին հարձակվել է տղամարդու վրա, սկսել են կռվել։ Աղջիկն այդ ընթացքում առանց հետ նայելու փախել է, իսկ որդիս էլ 2 րոպեում գետնին է տապալել իրենից տարիքով բավականին մեծ տղամարդուն։ Վերջինս մի կերպ փախել է, իսկ տղաս էլ վազել է անցումից դուրս, որ տեսնի, արդյոք աղջկա հետ ամեն ինչ լավ է, բայց էլ չի գտել նրան։

Անկեղծ ասած, թերհավատորեն մոտեցա որդու պատմածին, կարծելով, որ նա հորինել է այդ ամենը, որ չբարկանամ պատռած վերարկուի համար։ 

Հաջորդ օրն ինձ իսկական անակնկալ էր սպասում․ մեր տուն եկավ հենց այն աղջիկը։ Պարզվեց, որ նա տեղացի է։ Իսկ մեր քաղաքն այնքան էլ մեծ չէ, որևէ մեկին գտնելը դժվար չէ։

Աղջիկը՝ ուշքի գալով վերապրած սարսափից, հետաքրքրվել է մարդկանցից և գտել մեր տունը։ Շնորհակալություն էր հայտնում, նույնիսկ գումար առաջարկում։ Մենք, բնականաբար, հրաժարվեցինք։

Мать сначала не поверила своему сыну, а потом зауважала как ...

Հիմա որդուս այլ աչքերով եմ նայում։ Դեռ 2 օր առաջ նա ինձ համար երեխա էր՝ չարաճճի ու կամակոր, իսկ հիմա ես հպարտությամբ ասում եմ, որ մեր տանն իսկական տղամարդ է մեծանում։ 

Ամեն 15 տարեկան տղա չէր համարձակվի վտանգել սեփական կյանքն ու առողջությունը՝ անծանոթ աղջկա փրկելու համար։ Հերոս է, այլ կերպ նրան անվանել չեմ կարող։

Ի դեպ, մի քանի օր անց իմացանք, որ հանցագործին բռնել են, պարզվեց ՌԴ-ից եկած մի ստոր է եղել։

Նյութը հրապարակման պատրաստեց Meda-meda.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: