Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մայրիկներին, ովքեր շատ երիտասարդ տեսք ունեն և, կարծես իրենց դուստրերի քույրերը լինեն:
Էլեն Ասատրյանի մայր
Դերասանուհի Էլեն Ասատրյանն օրերս ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հրապարակել էր մայրիկի լուսանկարը, ով շատ երիտասարդ տեսք ունի:

Նա թեև միայնակ է մեծացրել դստերը, սակայն դժվարությունները չեն կարողացել խլել նրա կանացիությունն ու գեղեցկությունը:
Էլենն իր հարցազրույցներում շատ անգամ է անկեղծացել ծանր մանկության, առանց հոր մեծանալու և դժվարությունների մասին։
Դերասանուհու խոսքով՝ մայրն ամեն ինչ արել է, որպեսզի հոգա իր կարիքները, սակայն եղել են օրեր, երբ իրենք գումար չեն ունեցել։
Մարիամ Մելիքյանի մայր
Թուրքիայում բնակող դերասանուհի Մարիամ Մելիքյանը ժամանակ առ ժմանակ սոցցանցի իր էջերում մայրիկի լուսանկարներն է հրապարակում

Գայանե Սարգսյանը այնքան խնամված ու երիտասարդ տեսք ունի, որ կարծես դստեր քույրը լինի:
«Աշխարհի լավագույն մայրիկը, ես քեզ կարոտում եմ»,- գրում է Մարիամը:
Ի դեպ, դերասանուհու ծնողները Հայատանում են բնակվում:
Մարիամ Ալեքսանյանի մայր
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ժամանակ առ ժամանակ ընտանեկան լուսանկարներ է հրապարակում ու գրառումներ անում ընտանիքի կարևորության մասին:

Հավելենք, որ Մարիամի մայրը մասնագիտությամբ բուժքույր է:
Կարելի է ասել, սակայն, որ նա երբեք չի զբաղվել դրանով:
Մարիի մայր

Երգչուհի Մարիի մայրը՝ Աննա Գաբրիելյանը,բավական ակտիվ է համացանցում:
Շատերն են նշում, որ մայր ու դուստր շատ նման են իրար: