Թեպետ աղբը ամեն օր ենք թափում, դույլը նույնպես հաճախ ենք լվանում, միևնույնն է, լվացարանի տակի դարակում միշտ տհաճ հոտ է գզացվում։ Վերջերս որոշեցի փորձարկում անել ու սկսեցի այդ ամենաբարդ տեղից։ Ամեն ինչ տրամաբանական է․ եթե ակտիվացված ածուխն այստեղ ազդի, նշանակում է, որ մյուս տեղերում էլ կլուծի խնդիրը։

Կեքսի ֆորմայի մեջ ակտիվացված ածուխի 10 հաբ լցրեցի ու դրեցի պահարանի մեջ՝ պատի մոտ։
Խոսոտավնում եմ, առանձնապես հույս չունեի, որ այն կարող է լավ արդյունք ապահովել։ Ինձ կուրախացներ անգամ այն, եթե հաբերը գոնե մի քիչ նվազեցնեին տհաճ հոտը։ Բայց ես այնքան զարմացած էի, երբ հայտնաբերեցի, որ լվացարանի տակից առհասարակ հոտ չի գալիս։ Դա ինձ շատ ուրախացրեց։

Բարեհաջող փորձարկումից հետո որոշեցի նույնն անել նաև սառնարանում։ Ու այս հնարքն օգնում է այն դեպքում, երբ լվանալու ժամանակ չունեք, սակայն սառնարանից հոտ է գալիս։

Ի դեպ, ածուխը կարող է նաև տարածել ձեզ անհրաժեշտ հոտերը։ Բանկայի մեջ լցրել եմ 5 հաբ ածուխ, յուրաքանչյուրի վրա մի քանի կաթիլ եթերայուղ եմ կաթացրել ու դրել զգեստապահարանում։ Չեք պատկերացնում, թե ինչ անուշ բույր է տարածվել։
Անգամ տան տարբեր անկյուններում եմ ածուխով ու եթերայուղով փոքրիկ բանկաներ դրել ու մոռացել եմ օդի քիմիական թարմեցուցիչների մասին։
Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը