Ոգեշնչող պատմություն, որը կհուզի և կօգնի շատերին։ 220-կգ կշռող աղջիկը իր առջև նպատակ դրեց և նիհարեց այնպես, որ այսօր կշռում է 80կգ

Երբ Լեքսի Ռիդն ամուսնացավ Դենիի հետ, նա կշռում էր 220 կգ: Ամուսինը նույնպես լավ քաշ ուներէ 130 կգ-ից ոչ  պակաս, նրանք միասին «ուտում» էին օրական 8,000 կկալ և ո՛չ անձնական մարզչի գումար ունեին, ո՛չ ստամոքսի վիրահատության հնարավորություն:

Բայց ունեին նիհարելու, ավելի առողջ դառնալու վառ ցանկություն, որպեսզի կարողանային երեխաներ ունենալ և լիարժեք ընտանիք կազմել: Այսօր 80 կգ քաշ ունեցող Լեքսին, առանց հեգնանքի, ցույց է տալիս և պատմում, թե ինչպես էր դա արել:

Ցանկալի արդյունքի հասնելու համար Ռիդին պահանջվեց մեկուկես տարի: Նրանք որոշեցին սկսել նիհարել 2016 թվականի սկզբին, իսկ 2017 թվականի աշնան կեսերին նրանք հայտարարեցին, որ հասել են իրենց ուզածին:

Ամեն ինչ արվեց հանպատրաստից՝ նրանք հրաժարվեցին արագ սնունդից և սովորեցին աղցաններ ու ապուրներ պատրաստել, գրանցվեցին պարի դասընթացների և գնացին երկար զբոսանքների:

Այո, այն ժամանակ կար լուրջ գրականություն, մասնագետների հետ խորհրդակցություններ և պլաստիկ վիրաբույժի այցելություններ, բայց սկզբում` մերկ ոգևորություն և շատ- շատ աշխատանք իրենց վրա:

Մարզումներ շաբաթական 5-6 անգամ և մարզասրահի մուտքի մոտ ամեն անգամ հոգեբանական ծանր վիճակ։ 220 -ից 90 կգ էպիկական քաշի կորստով Լեքսին ինստագրամում հավաքեց ավելի քան կես միլիոն հետևորդ:

Ուզենք, թե չուզենք, նահանջելու համար արդեն ուշ է: Իսկ սիրելի ամուսնու աջակցությունը ավելին է, քան պարզապես խոսքերը:

Նյութը հրապարակմանն պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: