Շիկահեր աղջիկը մետրոյում այնպիսի զարմանալի բան արեց, որ մազերս բիզ-բիզ էին կանգնել. Ամեն օր նման բան չես տեսնի

Ես կանգնած եմ մետրոպոլիտենի վագոնում, դռների դիմաց:

Կայարանում վագոն է մտնում մի շիկահեր աղջիկ: Աչքերն անհոգ, բարձրակրունկ կոշիկներով, հագուկապը տեղը տեղին, սովորական, հաճելի շիկահեր է:

Կանգնում է կողքիս, պայուսակից հանում է ձայնարկիչը, հագնում ականջակալները, բայց միևնույն է, լսվում է Nightwish-ի բասերը: Դե, մտածում եմ, ամեն մեկն իր ճաշակն ունի:

Այնուհետեւ նա պայուսակից հանում է ճապոնական պոեզիայի գիրք և սկսում հանգիստ կարդալ բնօրինակով: Իմ դեմքը մի քիչ ավելի ձգվեց:

Ընթերցման պահին զանգահարեց բջջային հեռախոսը: Հիմա՝ զրույցը.

— Այո, ըհը… Այո: Ուրեմն տես, հոսանքի մատակարարման բլոկն ամրացվում է համակարգչի բլոկին ետևից վերևի մասում՝ չորս պտուտակով, դրանից դուրս են գալիս էլեկտրական մալուխները, այսինքն ինչպե՞ս, թե դեպի ուր, դրանք միանում են. մայրական պլատային, կոշտ սկավառակին, սկավառակների ձայնարկիչին … Ըհը .. Ինչի՞ համար որոշեցիր համակարգիչ հավաքել, եթե նման մանրուքներ չգիտեիր:

Անջատում է հեռախոսը, նկատում է իմ ցնցված դեմքը եւ հաճելի ժպիտով ասում.

— Հանգիստ, մազերս ներկված են:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: