Շատ սոված էի։ Շաուրմայանոց մտա, ասում եմ՝ Բարև ձեզ, ինձ մի հատ շաուրմա, բայց մեջը միայն կանաչի։ Երիտասարդը զարմացած նայեց դեմքիս ու անկեղծ ասեց… Բակուր Մելքոնյանի ուշագրավ պատմությունը

Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. Գնացել էի Գյումրի հանդիպման։ Հանդիպումս ավարտեցի, շատ սոված էի, սակայն ժամանակս շատ սուղ էր, հաջորդը պայմանավորված էի Վանաձորում։ Որոշեցի շաուրմա ուտել։ Գյումրու հրապարակից հենց մտնում ես Վանաձոր տանող ճանապարհը, աջ կողմի վրա մի սիրուն սրճարան տեսա և կողքը շաուրմայանոց։

Մտա։ Ասում եմ. ֊ Բարև ձեզ, ինձ մի հատ շաուրմա, սակայն մեջը միայն կանաչի։ Շաուրմա սարքող երիտասարդը ճշտում է. ֊ Կուզեք ըսել կանաչի չանեմ։ Ասում եմ. ֊ Չէ եղբայրս, ընդհակառակը, մենակ միս ու կանաչի։ Գյումերցին չի հանձնվում. ֊ Հա, հասկցա, միս, կանաչի, մայոնեզ ու կետչուպ։ Դարձյալ կրկնում եմ. ֊Չէ հարգելիս, միայն միս և կանաչի։ Երիտասարդը զարմացած նայեց դեմքիս և անկեղծ ասեց.

֊ Ապ ջան ինչխ էլ հարմար հաճախորդ ես, քիչմ շուտ֊շուտ արի մեր քովը))) Ասեց և արագ նայեց դեմքիս, դե երևի մտածելով Էրեվանցի կլիենտ է, բա որ հումորը չհասկնա, սակայն տեսնելով, որ բարձրաձայն ծիծաղս մի կերպ եմ զսպում, որ կուլտուրական Էրեվանցու տպավորություն թողնեմ, շարունակեց. — Ծո օր մյուս անգամ էդ միսն էլ չուզիք, սուպեր հաճխորդ տիտղոսը կշահեք։

Գյումրեցու այ րան մեջ է հումորը նստած։ Գյումրիում Արտ Լանչ բացելը դառել է օրհասական, դե որ շուտ֊շուտ գնամ գամ))) Դրական էներգիայով լի աշխատանքային շաբաթ եմ ցանկանում բոլորիս։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: