Շատերս նախանձեցինք տասնհինգ օրվա համար 260 000 դրամ աշխատավարձին… Որպես դասախոս՝ վարորդներին հարց եմ ուզում տալ… Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Էն որ շատերս նախանձեցինք տասնհինգ օրվա համար 260 000 դրամ աշխատավարձին: Որպես Երևանի ավագանու անկախ անդամ՝ լիովին սատարում եմ քաղաքակիրթ վճարման ձևի + վարորդի
ֆիքսված աշխատավարձի նոր եղանակին և գտնում եմ, որ մեկ քայլ նահանջ դեպի հին ձևեր չպետք է լինի: Որպես դասախոս՝ վարորդներին հարց եմ ուզում տալ. եթե մենք՝ մանկավարժներս, որ ձեզանից քիչ ենք ստանում,

պահանջենք աշխատավարձի բարձրացում ու ձեր երեխաների համար ուսման վարձի բարձրացում, ո՞նց կնայեք նման քայլին:
Իսկ եթե գործադուլ անենք, ձեր երեխաները մնան
առանց ուսմա՞ն: Տա Աստված, այնքան հարստանա համայնքնը եւ այլ հոգսեր չունենա, որ ձեր աշխատավարձն էլ ավելի նախանձելի դառնա: Բայց այս իրավիճակում սաբոտաժն անընդունելի է ու անհասկանալի»: