
Բարդ է սովորել նրան, որ քո մարմինը դառնում է ավելի պակաս ֆունկցիոնալ: Այն, ինչ 10 տարի առաջ կարելի էր անել 5 րոպեում, այսօր բարդ խնդիր է ներկայացնում իրենից: Սակայն եթե մարմնի հետ կապված հիվանդությունները մենք կարող ենք ընդունել, խելքի և մտքի խնդիրների հետ այնքան էլ հեշտ չէ համակերպվել:

Տարեց մարդկանց մոտ ուղեղի ամենատարածված հիվանդություններից է Ալցգեյմերը: Այդ հիվանդությունը մարդուց խլում է ամենաթանկ բանը, որը նա ունի՝ հիշողությունները, իսկ դա նշանակում է, որ նաև մարդու անձը: Ամենաբարդը՝ մտերիմ մարդու հիվանդության հետ հաշտվելն է, քանի որ վերջին փուլերում հիվանդը գրեթե չի հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում:
80 ամյա անգլիացի Թոդդ Մաքդերմետն արդեն վաղուց է պայքարում այդ սարսափելի հիվանդության դեմ: Ժամանակին նա պրոֆեսիոնալ երգիչ է եղել: Բացի այդ, տղամարդը հպարտանում էր նրանով, որ կարողանում էր մտապահել հարյուրավոր երգերի խոսքեր: Սակայն այսօր նա չի ճանաչում նույնիսկ հարազատ որդուն:
Չնայած դրան, Մաքը՝ այս տեսանյութի գլխավոր հերոսի որդին, թևաթափ չի լինում: Ավելին, նա հնարել է միջոց, որը դանդաղեցնում է հիվանդության ընթացքը:
Թոդդը ժամանակին իր կյանքը նվիրել էր երաժշտությանը, իսկ այսօր այն վերադարձնում է տղամարդու հիշողությունը:
Երիտասարդը որոշել է նկարահանել մի քանի հոլովակ, որտեղ նա հոր հետ մեքենայի մեջ երգեր է լսում, և նրանք միասին երգում են:
Այդ կերպ նա որոշեց ոգեշնչել մարդկանց, ովքեր հայտնվել են նման իրավիճակում: Տեսանյութերը շատ արագ տարածվել են ողջ համացանցում, ինչը բոլորովին զարմանալի չէ: