Նստած ենք ռեստորանում, կողքիս կինը փռշտաց, ասացի առողջություն… հսկա տղամարդը հարցնում ա՝ ինչ ասացիք կնոջս… Մայ ֆրենդ ջան հայ ենք, Արմենիայից ենք… ասաց… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրում է. Կոտորում մի բարձրակարգ ծովափնյա հյուրանոցում ենք հանգստանում։ Երեկ առավոտյան իջել ենք նախաճաշի։ Ռեստորանի սրահը լիքն էր հյուրերով,

որովհետև անձրև էր գալիս ու դրսում հնարավոր չէր նստել։ Մի փոքր սեղան տեսանք, որին շատ մոտ մեկ այլ սեղան էր դրված եւ մի զույգ էր նստած։ Նստեցինք։ Ես նստեցի տղամարդու հարևանությամբ, կինս դիմացս, կնոջ հարևանությամբ։ Դատելով իրենց խոսակցականից և արտաքինից՝ տեղացի էին։ Մեր

համար հաց ենք ուտում, մեկ էլ էս մոնտենեգրուհին (չգիտեմ էս ազգին ոնց կոչեմ), կարճ ասած էդ տեղացի կինը փռշտաց։ Էնքան մոտ էինք նստած, դե ոնց որ մի սեղանին լինեինք ու ես բնազդաբար ասեցի. առողջություն։ Ասածիցս սթափվեցի ուշքի գալով, որ Հայաստանում չեմ ու ուզում էի

շարունակել ուտելս, տեսնեմ էս կինը զարմացած ինձ ա նայում, չէի տեսնում, բայց կողքից էլ զգում էի ճնշող տղամարդու հայացքը։ Դե կինս թեթև ծիծաղեց, հասկանալով սխալս, որ հայերեն եմ առողջություն մաղթել, իրենք էլ եսիմ ինչ են մտածել։ Մինչ ես կնայեմ հսկա տղամարդու դեմքին (էս ազգը

իրականում հաղթանդամ ա, ես որ Հայաստանում լավ բոյով եմ, ըստեղ ոնց որ թզուկ լինեմ, մի կոշիկի խանութում ավանդույթիս համաձայն ամենամեծ չափսը ուզեցի, 50 համար տվեցին))), կարճ ասած մինչ ես հայացքս իրա 49 համարի կոշիկներից կբարձացնեմ դեմքին, լսեմ անգլերենով հարցնում ա.

֊ Ի՞նչ ասացիք կնոջս։ «Արա դե ասա այ Բակուր, քո ինչ պետք ա թե էդ մոնտենեգրուհին առողջ կլինի, թե ինչ կլինի, հանգիստ հացդ ուտեիր, անընդհատ քիթդ մի տեղ խոթում ես»֊ էս ներքին ձայնս ա ասում, իսկ բարձրաձայն ասում եմ. ֊ Մայ ֆրենդ ջան մենք հայ են, Արմենիայից ենք, մեր

մոտ, որ մեկը փռշտում ա՝ առողջություն ենք մաղթում, ես էլ սովորության համաձայն ձեր կնոջն էլ առողջություն մաղթեցի… Հիմա էս զույգը ուրախացել ա, շնորհակալություն ա ասում, հարցեր ա տալիս մեր երկրից և այլ, վերջը սուրճի սեղանին մոտիկից ծանոթացանք։ Պոդգորիցայից էին, ռեստորան ունեն քաղաքում, եկել են ՍՊԱ հյուրանոց

մի երկու օր հանգստանալու։ Վերջում որ իմացան սննդի բիզնեսի մեջ ենք ու լիքը սննդի կետեր ունենք նույնիսկ տարբեր երկրներում, շատ ոգևորվեցին, վաղը հրավիրել են իրենց ռեստորան, համ էլ

ասացին. Maybe we will start a business together (կարող ա իրար հետ մի բեզնես անենք)։
Հիմի էս ներքին ձայնիս հո չեմ ճնշում, ասում եմ տեսար, որ ճիշտ ա մարդկանց հետ շփվելը, զրուցելը, գլուխը կախ հաց ուտելն ու՞մ ա պետք)))
Շփումներով լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս։

Понравилась статья? Поделиться с друзьями: