Քունը չափազանց կարևոր պրոցես է օրգանիզմի համար, որն օգնում է վերականգնվել ծանր աշխատանքային օրվանից հետո։ Որքան ժամանակ է պետք հատկացնել քնելուն։
Որքան քնել
Կանայք, պատրաստվեք քնելուն։
Կանանց ուղեղն ունի լրացուցիչ հանգստի կարիք։
—Կանանց մոտ քնի պակասը ասոցացվում է հոգեբանական ծանրաբեռնվածության բարձր մակարդակի, նաև անպաշտպանության, դեպրեսիայի և բարկության զգացումի հետ։ Տղամարդկանց մոտ նմանատիպ կապը բացակայում է, —ասում է անգլիացի պրոֆեսոր Ջիմ Հորնը։

8 ժա՞մ․․․ բոլորովին էլ պարտադիր չէ․․․
Որքան է պետք քնել։ Սովորական գիշերային 8 ժամը ոչ բոլորին է հարմար, երբեմն 7 ժամն էլ կարող է բավական լինել։ Այնուամենայնիվ, Հորնը հիշեցնում է, որ կանացի ուղեղը տարբերվում է տղամարդկանց ուղեղից, ունի ավելի բարդ կառուցվածք, այդ իսկ պատճառով այն ավելի շատ ունի քնի կարիք

Տղամարդկանց հետ համեմատած՝ կանայք ավելի են հակված բազմախնդրության և ուղեղն օգտագործում են արագացված ռեժիմով։ Համապատասխանաբար, վերականգնվելու համար նրանց ավելի շատ ժամանակ է պահանջվում է, իսկ քունը ապահովում է տվյալ վերականգնումը։ Այն հարցին, թե քանիսին պառկել քնելու, յուրաքանչյուրն ինքն իր համար է պատասխանում։
Սակայն խորհուրդ է տրվում քնել երեկոյան 10։30։ Այդպես կարող եք ստանալ «գեղեցկության քունը», որը տևում է մինչ կեսգիշեր և արտացոլվում է ինքնազգացողության վրա՝ հաջորդ օրվա ընթացքում։