Վերջերս համացանցում կարդացինք մի հոդված, որտեղ պատմում էին այն մասին, որ կնոջ բնակարան մտնելով՝ կարելի է հասկանալ, արդյոք արժե նրա հետ կյանքը կապել թե ոչ: Կան նշաններ, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել, արդյոք կինը ենթագիտակցաբար ցանկանում է ամուսնանալ թե ոչ:
Եթե բնակարանում կան բազմաթիվ դեկորատիվ առարկաներ՝ արձանիկներ, մոմեր, շրջանակներով լուսանկարներ: Սա նշանակում է, որ կինը սովոր է ապրել հարմարավետ կյանքով, ու հավանաբար, նախընտրում է մնալ միայնակ: Տղամարդը գուցե նրա կյանքում ավելորդ լինի:
Արժե զգոն լինել, եթե կինն ունի այնպիսի թանկարժեք իրեր, որոնք ոչ բոլորը կարող են իրենց թույլ տա նմանը: Դա կարող է լինել կահույք, նկարներ կամ անտիկվարիատ: Այսպիսի կինն իրեն յուրահատուկ է համարում: Նա չի համաձայնվի ամուսնանալ հասարակ մարդու հետ:
Եթե կնոջ տանը մի քանի դարակ փափուկ խաղալիք կա: Սա նույնպես ահազանգ է: Սովորաբար ոչ մեկ ինքն իր համար փափուկ խաղալիք չի գնում: Դրանք հիմնականում նվեր են ստանում: Որքան շատ կա խաղալիք, այդքան ավելի շատ են նրան ուշադրություն դարձնում տղամարդիկ:

Արժե ուշադրություն դարձնել սպասքին: Եթե կինն ունի տարատեսակ գեղեցիկ ու թանկարժեք ափսեներ, բաժակներ, դա նշանակում է, որ նա շատ է սիրում հյուրեր ընդունել: Հավանաբար, դա կնոջ սիրված զբաղմունքներից մեկն է, իսկ դա այնքան էլ լավ նշան չէ:
Իսկ հիմա պատմեք, թե որ կետի հետ համաձայն չեք և ինչ կավելացնեք:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը