«Նիկոլը փրկեց ժողովրդին. թողեր` հինգ ժամ հետո փրթելու էին մեր երեխեքին». աջակից

Իշխանությանն աջակցող քաղաքացիները Հրապարակում «Նիկո՛լ, Նիկո՛լ» վանկարկումներով դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինը շտապեց Կառավարության շենք: «Եկել ենք այստեղ` պահանջելու, որ մեր վարչապետը հանկարծ մի վայրկյան հրաժարականի մասին չմտածի… Նա փրկել է հայ ժողովրդին, թողեր` հինգ ժամ հետո փրթելու էին մեր երեխեքին, մեզ էլ հետը»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ հանրահավաք են անցկացնելու Երևանում՝ ի պաշտպանություն ՀՀ կառավարության և վարչապետի։

Հանրահավաք՝ հաջակցություն կառավարության
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: