Նա դրեց մոմը մեծ ծաղկամանի մեջ. արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները

Մոմերը կարող են գեղեցկացնել ցանկացած ինտերյեր: Բայց միայն մոմերը հազվադեպ են ունենում ավարտված տեսք: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա դրանք  շատ թանկ են լինում: Առաջարկում ենք մոմոկալի տարբերակ, որը սովորական մոմը ցանկացած սենյակին յուրահատկություն կհաղորդի: Բացի այդ, մոմի այս տարբերակը կարելի է օգտագործել ոչ միայն տոնական օրերին, այլև առօրյայում:

Այն գեղեցիկ տեսք կհաղորդի նաև բաց տարածքներին, օրինակ՝ այգուն:

Դեկորի համար կարելի է լցնել մանր քարեր: Նեղ ծաղկամանը դրեք ավելի լայնի մեջ, և առաջինը կիսով չափ լցրեք քարերով:

Լայն ծաղկամանի մեջ լցրեք մանրախիճ կամ բաց գույնի ավազ:

Լայն ծաղկամանի մեջ դրվում են նաև ջրային բույսեր՝ բնական կամ արհեստական: Ամանորյա զարդարանք պատրաստելու դեպքում կարելի է օգտագործել եղևնու տերևներ:

Փոքր ծաղկամանի մեջ տեղադրեք մոմը:

Լայն ծաղկամանի մեջ զգուշորեն ջուր լցրեք, որպիսի այն մոմի վրա չլցվի: Ջրի մակարդակը պիտի մոմից բարձր լինի:

Մնում է միայն վառել մոմը և վայելել այս անհավանական տեսարանը…

texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: