«Նա գոյություն ունի». Ահա, թե ինչ է պատմում այն աշխարհի մասին կինը, որը 27 րոպե մահացած վիճակում էր եղել

Ամերիկյան Արիզոնա նահանգի  բնակչուհի Թինա Հայնսի մոտ հանկարծակի սրտի կանգ եղավ:

Մինչ բժիշկները կժամանեին Թինայի ամուսինը փորձում էր նրան առաջին օգնություն ցույց տալ: Հիվանդանոցի ճանապարհին  բժիշկները փորձում էին  նրա կյանքը փրկել  դեֆիբրիլյատորի օգնությամբ:

Նա մահացած մնաց շուրջ 27 րոպե  և հանկարծ բացեց աչքերն ու  թուղթ ու գրիչ խնդրեց և գրեց. «Նա գոյություն ունի»: Երբ հարազատները Թինային խնդրեցին բացատրել, թե ինչ ի նկատի ունի, նա  արցունքով լցված աչքերով ցույց տվեց երկինքը և ասաց, որ  կլինիկական մահվան  ժամանակ նա տեսել է մի կերպարանք, որը կանգնած էր վառ դեղին լույսով ողողված դարպասների մոտ:

Արցունքները հոսում էին նրա աչքերից  ու շարունակ կրկնում էր. Աստված կա, նա գոյություն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: