Այսօր պիտի ներկեի մազերս և առանց գրանցվելու գնացի մոտակա գեղեցկության սրահ: Ես շտապում էի, քանի որ երեխայիս շուտով պիտի վերցնեի մանկապարտեզից: Երբ մտա ներս, տեսա, որ այնտեղ նստած է փոքր գեղեցիկ աղջնակ՝ երկար, փայլուն մազերով, իսկ կողքին կանգնած էր մայրը: Փոքրիկ աղջիկն արտասվում էր, մայրը՝ նույնպես…

Ես նստեցի նրանց մոտ և լսեցի, ինչպես էր մայրն ասում.
—Մի անհանգստացիր, քիմիաթերապիայից հետո մազերդ կրկին կաճեն և կերկարեն:
Դա կոտրեց իմ սիրտը: Ես մոտեցա նրանց և ներկայացա: Իմացա աղջկա անունը, նաև ինձ ասացին, որ երեխան ընդամենը 8 տարեկան է, իսկ նրա մոտ հայտնաբերել են 3-րդ աստիճանի քաղցկեղ: Նա այնքան տխուր էր մազերի կորստի պատճառով…
Ես ժպտացի և ասացի.
—Գիտես, մարդիկ գերագնահատում են մազերի արժեքը: Դրանք ոչ մի նշանակություն չունեն իրականում: Արի միասին ազատվենք մեր մազերից, կտեսնես, որ դրանք նորից կաճեն:

Ես լսում էի, թե ինչպես է աղջնակը կչկչալով ծիծաղում, մինչև խուզում էին իմ մազերը: Իսկ երբ գործը կիսով չափ էր արված, խնդրեցի մի պահ դադարել, որպիսի ավելի ծիծաղելի տեսք ունենամ: Ես երբեք իմ կյանքում այդքան բարի գործ չէի արել. ես մոռացա ամեն ինչի մասին, երբ տեսա, որ այդ փոքրիկ հրեշտակը երջանկացել է՝ մինչդեռ իրականում այդքան մեծ ցավ ունի…
Ես չեմ ափսոում մազերս, դրանք կաճեն…իսկ այսօր գնել եմ իմ առաջին կեղծամը…
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon