
Պաուլա Շուլցը ամուսնու հետ ընթրում էր ռեստորանում: Ամուսինները մի քիչ գինի էին խմել, և որպիսի չդիմի ռիսկի և ոչ սթափ վիճակում չնստի ղեկին, կինը որոշեց կայանել մեքենան ռեստորանի մոտ գտնվող ավտոկայանատեղիում:

Երբ Պաուլան հաջորդ օրը վերադարձավ ռեստորան, որպիսի վերցնի մեքենան, դիմապակու վրա զավեշտալի և ոգեշնչող նամակ հայտնաբերեց: Պաուլան այդ լուսանկարով կիսվեց իր ֆեյսբուքի էջում, և նկարը տարածվեց ամբողջ համացանցում: Ահա թե ինչ էր գրել ռեստորանի մենեջերը.

—Հարգելի հյուր,
Շնորհակալ ենք, որ թողել եք ձեր մեքենան մեր ավտոկայանատեղիում: Մենք այնքան ուրախ ենք, որ դուք մեքենա չեք վարում ոչ սթափ վիճակում: Որպես հարգանքի նշան, ձեզ նվիրում ենք մեր ռեստորանում կես կիլոգրամ հավի թևիկներ ճաշակելու հավաստագիր: Գնահատեք կյանքը: Մաղթում ենք ձեզ հաճելի հանգստյան օրեր…