Զանգերդ ուշանում ու բացթողնված զանգերն այդպես էլ չեն հասնում…
Ժամանակ առ ժամանակ,կրակներն ընդհատում են զանգի ազդանշաներն ու էլի մի պահ, քեզ ոչինչ չի փրկում… Հավատս ,որն ամենահզոր ուժն է,կբռնի ձեռքս , որ անզորությունից սիրտս կանգ չառնի: Չզանգած զանգերդ զանգերիդ տեղատարափով կլցնես ու ինձ աչքաթող արած ժամերը քո կենդանի ներկայությամբ կլրացնես: Հայաստանից՝ Արցախ, թիկունքից՝ սահման, գլուխդ չեմ տանելու ու մանրակրկիտ ոչինչ չեմ գրելու…
Սպասելու եմ , որ գաս,նստեմ կողքիդ,գլուխս դնեմ հոգնած ուսերիդ,ու շատախոսի պես սկսեմ խոսել…

Որովհետև լսողս արդեն լսում է , ու դու, արդեն կողքիս ես։ Ուշ գիշերը, քունս կորցնելու ու իրականությանն եմ հասնցելու չարթնացող երազս…
Վերկարկուս վերցնելու ու անդադար վազելու եմ այնքան,մինչև հագուստիդ հոտը քթիս չառնի և չհասկանամ , որ հասել եմ…ու վերարկուս , կգցեմ ծանրացած ուսերիդ ,և արյունից պատառոտված ձեռքդ կմոտեցնես հաշվարկը կորցրած իմ անմեղ սրտին:
Դու գալու ես…կգա՛ս…քեզ ետևում չթողնես , և կյանքդ ապրելուց չուշացնես:Նայիր, ձեռքս վեր եմ բարձրացրել , որ տեսնես դեռ չեմ հանձնվել,ծնկներս ծալվել են , բայց դեռ չեմ ընկել: Պատերազմը,որի մասին այդպես էլ խոսել չցանկացա, հոգնած ու հուսալքված կզիջի խաղաղությանը , որն էլ լուսաբացի հետ կլուսավորի կյանքս , ու կյանքիդ էլ խաղաղություն կտա։
Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան։ (Գրառումը տարածելու դեպքում՝ պահել հեղինակային իրավունքը)։