Նախկին ամուսնուս նոր կինը աղջկաս համար թանկարժեք նվերներ է գնում, իսկ ես այդպիսի հնարավորություն չունեմ

Ես ու ամուսինս բաժանվեցինք 2 տարի առաջ՝ 15 տարվա ամուսնական կյանքից հետո, այն էլ առանց սկանդալների: Աղջիկս (այն ժամանակ նա 11 տարեկան էր), ըստ փաստաթղթերի, մնաց ինձ հետ, բայց ցանկության դեպքում կարող է գնալ հոր մոտ: Ամուսնալուծությունից հետո ես ծանր վիճակում էի և նոր հարաբերություններ չսկսեցի։ Իսկ նախկին ամուսինս 1,5 տարի անց կրկին ամուսնացավ։

Նրա կինը իրենից փոքր է 15 տարով։ Ինքը շատ մոդայիկ է և ժամանակակից, իսկ  դուստրս անմիջապես սկսեց կապվել նրա հետ։ Միասին գնում են տարբեր խանութներ և սրճարաններ։ Նրանք միասին զվարճանում են և աղջիկս բնակաաբար իրեն ավելի լավ է զգում, քանի որ ինձ հետ ձանձրալի է և ես նրան նման կյանքով չեմ կարողանում ապահովել։

Ճիշտ է ես աշխատում եմ, բայց իմ աշխատավարձը երբեմն չի հերիքում։ Ամուսինս վճարում է ալիմենտ, որը ծախսվում է դստերս կարիքների համար։ Վերջերս էլ հոր տնից գալով  աղջիկս իր հետ բերում է կամ նոր բրենդային հագուստ, կամ ինչ-որ զարդեր։ Ես երբեք փող չէի ծախսի նման բաների վրա։ Պարզ է, թե ով է գնում այդ իրերը։ Իսկ Նոր տարվա համար նրան iPhone նվիրեցին։

Նախկին ամուսնուս ասացի, որ պետք չէ երեխային այդքան թանկարժեք նվերներ տալ, նա ասաց, որ սա իր կնոջ գումարն է, և նա դա ծախսում է այնպես, ինչպես ցանկանում է: Այս իրավիճակը զայրացնում է ինձ. Ես տեսնում եմ, որ այդ կինը ձեռք է բերել դստերս վստահությունը, թեև չգիտեմ, թե ինչու է դա նրան պետք: Երբ նա երեխա ունենա, այլևս իմ աղջկա կարիքը չի զգա, նվերները կվերջանան, իսկ ես չեմ կարող նման կյանք ապահովել աղջկաս համար: Չգիտեմ, թե ինչ անեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: