Նախանձը բոլոր չարքիների մայրն է, և նախանձը երբեք չի կարող «բարի» լինել

Նախանձը չարիքների մայրն է, բոլոր չարիքները ծնվում են նախանձից,  նախանձը հզոր բացասական ուժ է, որ կարող է մարդուն դրդել ամեն տեսակի ստորությունների:  Իրականում  նախանձ մարդը երբեք չի կարող բարի լինել և անընդունելի է «բարի» նախանձ արտահայտությունը:

Նախանձի  գլխավոր նշանը շատ ակնհայտ է, սակայն մոլորեցնող է: Երբեմն մենք սկսում ենք ընկեր , բարեկամ համարել   նրան, ով մեզ խղճում է, երբ մեզ հետ վատ բան է տեղի ունենում: Մինչդեռ մինչ այդ նա  մեզ խիստ քննադատում էր և ոչ լավագույն մղումներից ելնելով,  վիրավորում էր կտրուկ խոսքերով,  նույնիսկ ծաղրում էր, մեր հաջողություններով չէր ուրախանում  և ահա, երբ մեզ հետ ինչ որ վատ բան է պատահում, նա փոխում է վերաբերմունքը մեր նկատմամբ:

Մենք մտածում ենք, որ փաստորեն մենք նրա հարցում  սխալվել ենք, որ նա մեզ հետ ախ ու վախ է անում,  խորհուրդներ է տալիս  օգնւթյուն է առաջարկում, հետաքրքրվում է, օրինակ, ինչու ամուսինը լքեց, ինչու տնօրենը մեզ աշխատանքից հեռացրեց, ինչու ստիպված վաճառեցինք բնակարանը և այլն, իսկ մենք մտածում էինք, որ նա մեզ նախանձում էր:

Եվ ճիշտ էինք կասկածում, որովհետև, նա իրեն լավ է զգում, երբ մեզ հետ ինչ որ վատ բան է եղել,  նա վայելում է մեր այդ վիճակը: Երբ մեզ մոտ ամեն ինչ լավ է, նա նախանձում է և դրա հետևանքով ֆիզիկական ցավ է զգում, և պատկերացնում եք նրա ցավը ինչպես է մեղմանում, երբ մեզ մոտ ինչ որ բան այն չէ, լուրջ խնիրներ ունենք: Եվ եթե մի փոքր ուշադիր լինենք, նրա աչքերում կնկատենք  թաքնված գոհունակություն,  վարպետորեն քողակված  ժպիտ, և նա այնքան գոհ է, որ դժվարանում է  լավ քողարկել իր բավարարված վիճակը:  Եվ երբ մեր  խնդիրը լուծվում է, դժվար ժամանակներն անցնում են,  ամեն ինչ ընկնում է հունի մեջ նա նորից սկսում   բամբասել մեր մեջքի ետևում,  կրկին փորձում է մեզ արժեզրկել, սկսում է մեզ խիստ քննադատել, նվաստացնել:

Ահա  թե որն է նախանձի գլխավոր նշանը, սակայն դժվարին իրավիճակում մենք կորցնում ենք զգոնությունը  և դիտողականությունը, քանի որ կենտրոնանում ենք մեր վիճակի վրա, և նախանձն ու ատելությունը ընկալում ենք որպես կարեկցանք:

  Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն 

Понравилась статья? Поделиться с друзьями: