Յուրաքանչյուր Հայ պարտավոր է սա իմանալ. Հայկական սրբավայրեր, որոնք մնացել են Թուրքիայի տարածքում. Լուսանկարներ

Ինչպես հայտնի է՝ արևելյան Թուրքիայի մեծ մասը հայկական պատմական տարածքներ են : Թուրքիայի այդ հատվածում ժամանակավորապես հայտնվել են հարյուրավոր ու հազրավոր հնագույն հայկական սրբավայրեր՝ հայերի համար արժեքավոր տարածքներ, քաղաքներ, վեհ տաճարներ, որոնց մի մասին այսօր ավիրման վտանգն է սպառնում:


Արարատ լեռ

Արարատը հայ ազգի հնագույն և գլխավոր աստվածաշնչյան խորհրդանիշն է : Արարատն այն վայրն է, որի գագաթին կանգ է առել Նոյն իր տապանով : Այսօր գեղեցկադեմ ու վեհ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում, չնայած որ առավել լավ երևում է հենց Հայաստանի տարածքից, մասնավորապես՝ Խոր Վիրապից : Հայ լեռնագնացները մշտապես պատիվ են համարում Արարատը նվաճելը :

Անի

Բագրատունիների Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի ափին : 1001 եկեղեցիների քաղաքը, որն ավիրվել է XI դարում սելջուկների բարբարոսական հարձակումների հետևանքով, վերջնականապես լքվել է միջին դարերում տեղի ունեցած երկրաշարժից հետո : Այսօր հայերը հաճախ այցելում են Անի տուրիստական խմբերով : Հայաստանում կան հատուկ վայրեր, որտեղից Անին շատ լավ է երևում : Քաղաքի պատվին հայ աղջիկներից շատերին անվանում են Անի :

Վանա լիճ

Վանա լիճը գեղեցկագույն լիճ է Արևմտյան Հայաստանում և համարվում է հայկական Սևանի եղբայրը : Համաձայն առասպելի՝ Սևանա լճի անվանումն առաջացել է հենց Վանա լճի անվանումից և նշանակում է Սև Վան` առավել սառը և մուգ ջուր ունենալու պատճառով : Վանա լիճը հայկական պետականության պատմական կենտրոններից մեկն է մշտապես եղել :

Աղթամար

Վանա լճի տարածքում տարածքով երկրորդ ամենամեծ կղզին Աղթամարն է : Այնտեղ դեռ հազար տարի առաջ գտնվել է հայկական թագավորական տոհմի՝ Արծրունիների նստավայրը : Աղթամարում է գտնվում նաև IX դարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը յուրօրինակ կառուցվածք ու ճարտարապետություն ունի : Եկեղեցին կառուցել է հայ ճարտարապետ Մանվելը Գագիկ Արծրունու կառավարման տարիներին :

Նեմրութի հուշարձան

Հին հեթանոսական հուշարձանը կառուցվել է դեռևս մ.թ.ա. 62 թ. Երվանդունիների տոհմից Անտիոք Ա-ի կողմից : Նեմրութի հուշարձանն իրենից ներկայացնում է լեռան վրա գտնվող սրբավայր՝ շրջապատված տասը մետր բարձրություն ունեցող աստվածների արձաններով : 80-ական թվականների վերջից Նեմրութի հուշարձանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում :

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: