Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է:Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը:
Եթե դուք ցանկանում եք որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ արտրիտ և արթրոզ:Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:Ինչպես բուժվել ֆիկուսի օգնությամբ։

Ֆիկուսը հոդերի բուժման համար․
- Ձեզ պետք կգա
- Ֆիկուսի տերև
- 80 մլ օղի
Պատրաստման եղանակը․
1 Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ,լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով:Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:
2 Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:3 Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք:Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:
Հազի բուժում
- Ձեզ հարկավոր կլինի
- 1 ֆիկուսի տերև
- 1 թեյի գդալ մեղր
- 1,5 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը․
1 Դրեք ջրով կաթսան կրակին:Հասցրեք հեղուկն եռման աստիճանի:Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով:Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:
2 Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս:Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:
Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ․