Մրջյուններից ազատվելու ամենապարզ եղանակները, որոնք իսկապես օգնում են

Դարչինի տերևների եթերայուղ․

Բամբակը թրջեք դարչինի տերևի եթերայուղով: Տեղադրեք բամբակն այնտեղ, որտեղ մրջյուններ  եք նկատել:

Պղպեղ․

Շաղ տվեք սև կամ կարմիր (կայնեն) պղպեղը տախտակների, պատուհանագոգերի, խոհանոցային տեխնիկայի տակ գտնվող տարածքների և այլ մակերեսների վրա, որտեղ մրջյուններ կան:

Անանուխի եթերայուղ․

2 բաժակ ջրի մեջ ավելացրեք 10-20 կաթիլ անանուխի եթերայուղ: Այս լուծույթը ցողեք Ձեր տան պատուհանագոգերի վրա: Թողեք չորանա: Կրկնեք ընթացակարգը օրական երկու անգամ:

Նարինջ․

Մի բաժակ տաք ջուր լցրեք նարնջի մի քանի կեղևների վրա: Պատրաստեք մածուկ՝ բաղադրիչները մանրացնելով բլենդերի մեջ: Տարածեք մածուկն այն հատվածներում, որտեղ մրջյուններ կան: 

քացախ․

Լցրեք 1/4 բաժակ քացախ և 1/4 բաժակ ջուր հեղուկացիր շշի մեջ: Խառնուրդը լավ թափահարեք շշի մեջ և այն ուղղակի ցողեք մրջյունների վրա:

Դուք նաև պետք է խառնուրդը ցողեք փեղկերի, պատուհանագոգերի և դռների վրա: Կրկնեք գործընթացը մի քանի օրը մեկ, քանի դեռ տանը միջատներ կան:

Սուրճի հատիկներ․

Ձեր բաժակ սուրճը խմելուց հետո թողեք սուրճի մնացորդների մի մասը: Քսեք այն տնային կենդանիների ամանների և այն իրերի վրա, որոնք գրավում են մրջյուններին: Չորանալուց հետո նորից քսեք:

Խմորի սոդա + շաքարի փոշի․

Մի ամանի մեջ միացրեք 1 մաս սոդա և 1 մաս շաքարի փոշի։ Շաղ տվեք այն հատվածներում, որտեղ տեսել եք մրջյուններ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: