Նանե Արզումանյանն իր էջում գրել է.
Մտել էի առևտրի սրահ և անմիջապես ճանաչեցի գերությունից վերադարձած Էրիկին, աշխատում էր…
Սար սափելի դժ վար էր, քանի որ առաջին անգամ էի իրականում հանդիպում, իսկ մինչ այդ Էրիկը ինձ գրել էր ու խոսել Եղբորս մասին… Բավականին երկար ժամանակ լուռ մնալուց հետո վերջապես հավաքվեցի և ասացի, որ ճանաչել եմ իրեն, ուղղակի դժվար էր խոսել…

Էրիկը էլի խոսեց Եղբորս մասին և ասաց, որ երանի բոլորը նրա նման լինեին, չփա խնեին, բայց… Պատմեց վերջին հանդիպման մասին Ջաբրայելում, թե ոնց են ուսումնական գումար տակում գոտեպն դվել նրա խոսքերից, թե ոնց է ասել, որ անխտիր բոլորը պետք է տուն վերադառնան, իսկ նա կմնա մինչև վերջ զինվորների կողքին։
Թվում է՝ ժամանակ է անցել, սակայն հավերժ են պատ երազմի թողած հպարտությունը և տան ջանքը…Այսօր էլ, վաղն էլ ու միշտ այս պատմությունները միայն մերն են մնալու. մենակ պատ երազմ տեսած և պատ երազմի ցա վը զգացող մարդիկ են ապրելու բոլորի կողքին՝ կս կիծը խե ղդած… Իսկ պա տերազմի մասին միայն պատկերացում ունեցողները մշտապես փայլելու են ռեստորանային հայրենասիրությամբ և աթոռապաշ տությամբ…

Էրիկին ամուր գրկեցի և դուրս եկա ընդամենը առևտրի սրահից, սակայն ոչ երբեք վերջացող պատ երազմից…